Ստալինը Միկոյանին ուղարկեց Անկարա՝ Աթաթուրքի հետ գաղտնի բանակցությունների, այդ պատճառով էլ նա չմասնակցեց 1937 թվականի պլենումին, ԱրմենիաSputnik-ի մամուլի կենտրոնում ասել է նրա թոռը՝ Ստաս Նամինը։
Անհրաժեշտ էր համաձայնեցնել Աթաթուրքի հետ, որ խորհրդային նավերը առանց թույլտվության նավարկեն Բոսֆորի նեղուցով, ինչպես նաև համոզել նրան չգնալ պատերազմի, եթե նացիստական Գերմանիան հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։
Եվ նա եկել է Հայաստան, գնաց սահման, նրա համար միջանցք են բացել, և այնտեղից մեկնել է Անկարա։ Բանակցությունները տևել են երկու-երեք օր։ Թուրքիայում Աթաթուրքի հետ կապված բոլոր արխիվները գաղտնի են։ Ամեն ինչ։ Էրդողանը գաղտնիացրեց ամեն ինչ։ Հետևաբար, մենք միայն անուղղակիորեն գիտենք, թե ինչ է քննարկվել։