Life.panorama.am-ը գրում է. Գրեթե մեկ տարվա բացակայությունից հետո երգչուհի Արևիկ Ալավերդյանը կրկին Երևանում է, կամ ինչպես ինքն է ասում՝ կրկին տանն է: Մեզ հետ զրույցում փարիզաբնակ երգչուհին պատմել է, որ Երևանում անցկացրած օրերը կայծակնային արագությամբ են թռչում, իսկ զարմուհիների հետ հանդիպումը Արևիկի համար պարզապես աներևակայելի է եղել.
«Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ տանն եմ, բայց ժամանակն այնպես է թռչում, որ տպավորություն է, թե երեկ եմ եկել: Մոտ մեկ տարի չէի եկել Հայաստան ու շատ էի կարոտել բոլորին ու ամեն ինչին»,- պատմեց Արևիկն ու նկատեց, որ այս անգամվա այցին յուրահատուկ էր սպասում, քանի որ պետք է ծանոթանար քրոջ և եղբոր երեխաների հետ.
«Այս անգամ էլ ավելի անհամբեր էի սպասում Երևան այցիս, քանի որ առաջին անգամ պետք է տեսնեի քրոջս 8 ամսական աղջկան և եղբորս 4 տարեկան դստերը, ով բոլորովին վերջերս է ԱՄՆ-ից եկել Հայաստան, և տատիկ-պապիկի հետ անձամբ էր եկել օդանավակայան՝ հորաքրոջը դիմավորելու: Պետք է ասեմ, որ նրանց հետ հանդիպումն ու ծանոթությունն ուղղակի աննկարագրելի էր: Անուշիկի աղջիկը, երբ առաջին անգամ տեսավ ինձ, սկսեց ժպտալ, նա առհասարակ շատ ժպտերեսիկն է, մարդամոտ, իսկական հրաշք մարդուկ է»,- նկատեց երգչուհին:
Արևիկ Ալավերդյանը Երևանում մեկ ու կես ամիս կանցկացնի, որի ընթացքում ոչ միայն կվայելի հանգիստն, այլև ֆոտոշարքեր կիրականցնի.
«Տեղի լուսանկարիչների հետ մի քանի ֆոտոշարք պետք է իրականացնեմ, բայց անկեղծ ասած դեռևս ժամանակս չեմ կարողանում բաշխել աշխատանքի համար, քանի որ ողջ օրս անցկացնում եմ երեխաների հետ՝ տարբեր մանկական ժամանցայի կենրտոններ հաճախելով: Այս ըհնթացքում հասցրել եմ արդեն տեսնել ընկերուհիներիս ու լավ ժամանակ անցկացնել նաև իրենց հետ: Հուսամ՝ այս մեկ ու կես ամիսը շատ լավ կանցնի, կլիցքաթափվեմ ու կմեկնեմ Փարիզ, բայց այնտեղ երկար չեմ մնա, քանի որ ես ու ամուսինս նախատեսում ենք արդեն միասին կրկին վերադառնալ Հայաստան»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում