▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անառողջ քննադատություններ անողներին կասեմ՝ դուք հիվանդ եք». Էվա Խաչատրյանն իր համարձակ ֆոտոշարքի մասին

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել դերասանուհի Էվա Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում արված նոր ֆոտոշարքը, որտեղ դերասանուհին ներկայացել է բավականին անկեղծ ու համարձակ կերպարով:

«Ֆոտոշարքի հեղինակն է Սեդան Ստեփանայանն, ով ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Քանի որ ես այնտեղ էի, Սեդանն առաջարկեց մի գեղեցիկ ֆոտոշարք անել, ես էլ սիրով համաձայնեցի: Ֆոտոշարքը երկու մասից է բաղկացած. առաջինը համարձակ կերպար ենք ստացել, մյուսը՝ ավելի նուրբ: Առաջիկայում կներկայացնենք երկու կերպարներն էլ, առայժմ միայն մի կերպար ենք ցույց տվել»,- նշեց Էվան:

Մեր հարցին, թե արդյոք Էվա Խաչատրյանը այս ֆոտոշարքն իրականացնելուց առաջ մտավախություններ չի ունեցել, պատասխանեց.

«Իսկզբանե չէինք մտածել, որ պիտի համարձակ ֆոտոշարք անենք, դա ստեղծագործելու ընթացքում է ստացվել, եւ ես էլ շատ գոհ եմ մեր աշխատանքից: Կարծում եմ, ժամանակն է բարդույթներից ազատվել, մանավանդ ստեղծագործական ոլորտում: Ինչ վերաբերվում է քննադատություններին, բազմիցս եմ նշել, որ առողջ քննադատությունը լավ բան է, իսկ անառողջ քննադատություններին կասեմ՝ դուք հիվանդ եք»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее