Bravo.am-ը գրում է. Անաիս Սարդարյանն այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ, չի խաղում նաեւ «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է դարձել կայքին, գեղեցիկ կարգավիճակն է. դերասանուհին երեխայի է սպասում:
Օրերս տեղի ունեցած մանկական նորաձեւության ցուցադրությունից հետո էլ ռեժիսոր, պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի կինը՝ Լիլիթ Կարապետյանը, ներկայացնելով դստեր լուսանկարները, իր գրառման մեջ անդրադարձել է նաեւ Անաիսին.«Միջոցառման գեղեցկության եւ հմայքի հեղինակ՝ ամենասիրուն հղի եւ ամենալուսավոր դերասանուհի՝ Անաիս Սարդարյան»,-նշել է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Անձնական կյանքումս բուռն շրջան է հիմա. ես չէի սպասում, որ… Անաիս Սարդարյանը բացում է փակագծերը