Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Aysor.am-ը գրում է. Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը երեկ հոսպիտալացվել է: Պատճառը դերասանուհու նյարդային համակարգի գերլարվածությունն է:
«Երեկ ինձ մոտ ահավոր նյարդային սթրես էր, ոտքերս ու ձեռքերս բռնվել էին, ու ինձ տարան հիվանդանոց: Նման դեպք առաջին անգամ էր լինում, երևի ապրումներս, էմոցիաներս իրար էին խառնվել», - կայքի հետ զրույցում նշեց Ա. Մութաֆյանը:
Մեկ օր հիվանդանոցում պահելուց հետո դերասանուհուն այսօր դուրս են գրել՝ խորհուրդ տալով ակտիվ կյանքով ապրել ու մտքերը ավելորդություններով չծանրաբեռնել:
«Նյարդն այն բանն է, որ որևէ բուժման չի ենթարկվում: Հանգստացնողներ տվեցին, նյարդերս թուլացրեցին ու դուրս գրեցին: Իհարկե, դեղեր են նշանակել, որոնք կարող եմ տանն էլ ընդունել», - ընդգծեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում