▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Կիրակոսյանն՝ իր հղիության լուրի մասին

Life.panorama.am-ը գրում է. Օրերս մարդկանց ուշադրության կենտոնում է հայտնվել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան նոր լուսանկարը, որից ելնելով՝ շատերը կարծում են, թե Անահիտ Կիրակոսյանը կրկին բալիկի է սպասում:

Կապ հաստատեցինք  դերասանուհու հետ, ով մեր հարցից նախ շատ զարմացավ եւ փորձեց մտաբերել, թե որ լուսանկարն է նման կարծիք ստեղծել.

«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են մարդիկ նման կարծիք կազմել, չգիտեմ, հավանաբար հագուստս եւ լուսանկարվելու դիրքն է նման տպավորություն թողել: Իհարկե, շնորհակալ եմ ինձնով հետաքրքրվելու համար, բայց ոչ, ես բալիկի չեմ սպասում»,- նշեց Անահիտը:

Հետաքրքրվելով, թե դերասանուհին չի էլ մտածում առաջիկայում կրկին մայրանալու մասին, Անահիտ Կիրակոսյանը հավելեց.

«Ոչ, դեռ այդ մասին չեմ մտածում, բայց խոստանում եմ, երբ Աստված նման կերպով ինձ կրկին օրհնի, անպայման այդ բարի լուրով կկիսվեմ իմ շատ սիրելի հանդիսատեսի հետ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее