«Ժողովուրդ, Ամանորի գիշերը բնական հրավառություն է սպասվում, ամպրոպ, կայծակ»,-գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը լրագրողներին հայտարարել էր, որ կանխատեսվում է տաք հունվար և բարձր ջերմային ֆոնը կպահպանվի հանրապետության ողջ տարածքում:


