Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի հաղթող են ճանաչվել «Տերյան» մշակութային կենտրոնի եւ «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:
Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձման արարողությունը:
Երևանի հիմնադրման 2800-ամյակի խորհրդանիշի լավագույն հնգյակին՝ ըստ համացանցային քննարկումների, կարող եք ծանոթանալ այս հղումով:



