▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ -ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է քաղաքային ջերմատանը:

Մայրաքաղաքի ընտրված 5 դպրոցների ծրագրի մասնակից աշակերտները տեղում ծանոթացել են մայրաքաղաքը զարդարող հազարավոր ծաղիկների աճեցման փուլերին: էկոդասընթացներում ձեռք բերած գիտելիքները երեխաները կիրառել են նաև ջերմատանը և մասնակից դարձել ծաղիկենրի տեղափոխման աշխատանքներին: 
Տեսական գիտելիքներ ստանալուց բացի աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել. թղթի թափոններից պատրաստված գործերը ցուցադրվել են ջերմատան բակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում:

«Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մեր գլխավոր նպատակն էր, որ դպրոցականները բնության վերաբերյալ գիտելիքներ ստանան այլընտրանքային եղանակով, ինչը կհետաքրքրի և կօգնի առավել ուշադիր լինել շրջակա միջավայրի, մասնավորապես, մայրաքաղաքի նկատմամբ: Ծրագրի արդեն երկու փուլերի արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ մեր աշխատանքներն այս ուղղությամբ արդյունավետ են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:

Ծրագրի 2-րդ փուլի մասնակից բոլոր աշակերտները, ինչպես նաև էկոդասընթացներն անցկացնող երիտասարդները ստացել են մասնակցության հավաստագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее