▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնությունը, ապա նաև հղիությունը թաքցնող Լիլուն հիմա էլ ակնարկում է, որ բաժանվել է

Դիտեք նաև՝

Ամիսներ առաջ Asekose.am-ի աչքից չվրիպեց երգչուհի Լիլուի կազմվածքի փոփոխությունը. վերջինս պատրաստվում էր մայրանալ, ինչը խնամքով թաքցնում էր:

Լիլուն ու իր պրոդյուսերը մի դեպքում հերքում էին լուրերը, մյուս դեպքում` խուսափում մեկնաբանություն տալ: Համացանցային օգատատերերի կասկածներին ի պատասխան` երգչուհին հանդես եկավ հայտարարությամբ` հրապարակելով ամուսնական մատանիներն ու դրանով փաստացի ապացուցելով ֆրանսահայ տղայի հետ իր ամուսնությունը: Դրանից հետո ևս երգչուհին  ոչ մի կերպ չէր ցանկանում հաստատել իր հղիությունը:

Դե իսկ լռությունը կոտրվեց կլորացած փորով լուսանկարի հրապարակմամբ, ինչից օրեր անց ծնվեց երգչուհու առաջնեկը` Ռոբերտը:

Ի տարբերություն շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների` Լիլուն անընդմեջ հրապարակում ու կիսվում էր փոքրիկի գեղեցիկ լուսանկարներով:

Իսկ ահա հիմա`որդու ծննդից 4 ամիս անց, երգչուհին արտասովոր լուսանկար է հրապարակել` ոչ պակաս արտասովոր մակագրմամբ.

«Նոր կյանք»…

Փորձեցինք կապ հաստատել երգչուհու պրոդյուսերի հետ`հասկանալու համար ինչ են նշանակում լուսանկարն ու գրառումը և ինչ կապ կարող են ունենալ վերջինիս անձնականի հետ: Այս անգամ ևս նրանք խուսափեցին պատասխանել զանգերին`անջատելով հեռախոսը:

Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее