Ռուսական «Голос» նախագծի հերթական նկարահանման օրն անսպասելի ավարտ է ունեցել: Բանն այն է, որ երգչուհի Պոլինա Գագարինայի թիմի մասնակիցներից մեկը՝ Ստանիսլավ Օբուխովը, իր ելույթից հետո անակնկալ է մատուցել սիրելիին՝ հենց բեմից ամուսնության առաջարկություն անելով նրան, ինչին ի պատասխան՝ աղջիկը տվել է իր համաձայնությունը:

