Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Մելիքյանի անձնական կյանքը մշտապես քննարկման կիզակետում է։ Խոսակցություններ են տարածվել, որ նա բաժանվել է ամուսնուց, և հենց դա է պատճառը, որ այս փուլում Հայաստանում է ու այստեղ է ծննդաբերելու։
Կայքի հետ զրույցում Մարիամն ասել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Ես և Գոռը չենք բաժանվել, հենց հիմա նա կողքիս է։ Հոկտեմբերի 19-ին լրացավ մեր ամուսնության 1-ամյակը, և Գոռն ինձ մեծ անակնկալ մատուցեց։ Չէի մտածում, որ մոռացած կլինի, սակայն գիտեի, որ իր գործերն այս փուլում խառն են, և չի կարող գալ Հայաստան։ Մամաս և մյուս հարազատներս առաջարկեցին՝ գնանք ռեստորան ուրախանալու, նստած էի, Գոռը մտավ՝ ծաղկեփնջով, մեր լուսանկարով, որի վրա գրված էր «Շնորհավոր մեր ամուսնության 1-ամյակը, սիրելիս»։ Շատ ռոմանտիկ բաներ էր կազմակերպել»,- պատմել է դերասանուհին։
Մարիամի խոսքով՝ ինքը տեղափոխվել է Հայաստան, ամուսինը գնում-գալիս է.
«Ես որոշեցի, որ աղջիկս Հայաստանում ծնվի, ունենա հայկական անձնագիր։ Հիմա էլ չխոսեն, թե արտերկրյա անձնագիր ունենալու համար դրսում ծննդաբերեցի,- ասել է դերասանուհին ու հավելել, որ իր համար կարևոր էր նաև մայրիկի օգնությունը,- մենք շատ կապված ենք, և ես շատ եմ կարևորում, որ այս փուլում նա կողքիս լինի»։
Հարցին՝ դժվար չէ, որ ամուսինը կողքին չէ, Մարիամը պատասխանել է, որ Գոռը 15 օրը մեկ գալիս է Հայաստան.
«Ես բացարձակ չեմ զգում իր պակասը։ Երբ նա այստեղ չէ, մենք 24 ժամ հեռախոսով խոսում ենք»,- նշել է նա։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում