Life.panorama.am-ը գրում է. Վերջին շրջանում ԱՄՆ-ում բնակվող Վարդուհի Ալեքսանյանն այս օրերին հայրենիքում է, իսկ Երևան վերադառնալու գլխավոր պատճառը մտերիմ ընկերուհու՝ հաղոդավարուհի Գոհար Գասպարյանի հարսանեկան արարողությանը մասնակցելն է:
«Երևան այցիս գլխավոր նպատակը ընկերուհուս անակնկալ մատուցելն էր, քանի որ ամուսնանում էր իմ ամենամտերիմ ընկերուհին, ես պարզապես չէի կարող ներկա չգտնվել: Երկկողմանի հաճելի զգացողություններ ունեցանք, երբ անակնկալս ստացվեց. Գոհարը ոչ մի կերպ գլխի չէր ընկել, որ գալու էի Հայաստան»,- կայքի հետ զրույցում պատմել է Վարդուհին:
Պարուհին Հայաստանում կլինի մինչ հուլիսի վերջ, բայց մինչ այդ կփորձի վայելել հայրենիքն ու փարատել կարոտը.
«Ընտանիքիս շատ էի կարոտել, երբ եկա, առաջին քայլերս բնականաբար տարան դեպի հարազատ օջախ, այնուհետեւ հանդիպեցի ընկերներիս ու մտերիմներիս: Այստեղ լինելուս օրերին հիմնականում հանգիստ եմ պլանավորում, որը կանցկացնեմ մեծամասամբ ընտանեկան ջերմ մթնոլորտում՝ ջերմառատ հայրենիքում»,- նշել է Վարդուհին ու հավելել նաև, որ հանգստի հետ կհամատեղի նաև աշխատանքը, քանի որ արդեն իսկ աշխատանքային առաջարկներ ունի:
Հետաքրքրվելով, թե ԱՄՆ-ում ապրելուց հետո Հայաստան վերադառնալով ի՞նչ փոփոխություններ է նկատել, Վարդուհին պատասխանել է.
«Երկար ժամանակ չէ, ինչ Հայաստանում չեմ եղել, հետևաբար կտրուկ փոփոխություններ չնկատեցի, բայց մի բան ակնառու է՝ համաքաղաքացիներիս դեմքին անորոշություն կա.
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում