Ամուսնանա՞լ Եհովայի վկայի հետ, թե՞ ոչ, ֆեյսբուքյան իր էջում տարածած կարճ տեսանյութում հայուհու այս հարցին է պատասխանել Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: «Ընդհանրապես, Հայոց եկեղեցու պսակի խորհրդի նախապայմաններից է դավանական նույնությունը, այսինքն երբ ամուսնացող զույգն ունի նույն հավատքը։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ տղան և աղջիկն ունենան նույն արժեքային համակարգը։ Իսկ Հայոց եկեղեցու անդամի և Եհովայի վկայի միջև որևէ ընդհանրական բան չկա։ Ամուսնանալ եհովայի վկայի հետ՝ նշանակում է կտրվել ընտանիքի անդամներից, հարազատներից, հասարակությունից, մեկուսանալ ընդհանրապես, էլ չեմ խոսում հայրենիքի, պետական խորհրդանիշների, մեզ համար շատ կարևոր սրբությունների հանդեպ այս աղանդի կործանարար մոտեցումների մասին։ Այնպես որ՝ զգուշացեք աղանդներից»,- հորդորում է վարդապետը։ ՏԵսանյութի նկարագրությունում նա նաև գրել է, որ ծառայության ընթացքում առնչվել է նման 8 դեպքի, որից 1-ն ավարտվել է ողբերգությամբ, 4-ը՝ բաժանությամբ, 3-ն ստիպված դարձել են Եհովայի վկա. «Ցավոք, բոլորն էլ մտածում էին, որ կարող են դարձի բերել իրենց կողակցին…, բայց կյանքն այլ բան է ցույց տալիս»։ Դիտեք նաև՝ |
«Ամուսնանա՞լ Եհովայի վկայի հետ, թե՞ ոչ». Հայր Զաքարիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее