▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնացել եմ, ծնվել է տղաս, այնուհետև ամուսնալուծվել եմ.Գայանե Ասլամազյան

Past.am-ը գրում է. Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը դասվում է այն ամուսնալուծված հայ հայտնիների շարքերը, ովքեր միայնակ են մեծացնում են իրենց երեխաներին:

Ներկայացնում ենք որոշ մանրամասներ նրա ամուսնության, ամուսնալուծության և կյանքում ամենամեծ հրաշքի մասին:

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը այսօր համարվում է այն հայ հայտնիներից, ովքեր կայացել ու ինքնահաստատվել են իրենց սեփական ուժերի ու ջանքերի միջոցով: Դերասանուհին ծնվելով ու մեծանալով փոքր ընտանիքում, միշտ երազել է մեծ ու համերաշխ ընտանիքի մասին: Սակայն բախտի անիվը այնպես չի պտտվել: Ինչպես ասում են կյանքը անկանկալներով լի է...:

Գայանեն ամուսնանում է ու ունենում մեկ զավակ: Սակայն կյանքը այնպես չի դասավորվում դերասանու համար, որ կարողանար իրականացնել իր մանկության երազանքը` «ունենալ մեծ ընտանիք...»: 

«Ինքս ընտանիքի միակ երեխան եմ ու միշտ քույր կամ եղբոր պակաս եմ զգացել, ինչը, կարծում եմ, ազդել է նաև բնավորությանս վրա: Հուսամ` դեռևս ընտանիք կկազմեմ ու էլի երեխաներ կունենամ, որովհետև դա իրոք մեծ շնորհ է»:

Գայանեի որդին` Ալեքսանդրը,  սովորել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում, շատ է սիրում նկարել, քանդակել, գրքեր կարդալ: Երեխային մեծացնելը, ինչ խոսք ունի իր դժվարությունները: Իր հարցազրույցների մեկի ժամանակ հաղորդավարուհին նշել է.

«Միայնակ, իհարկե, դժվար կլիներ, բայց ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Մայրը տղայի համար շատ կարևոր անձ է, սակայն տղամարդու օրինակ ևս պետք է լինի. տղայիս այդ հարցում շատ է օգնում մեր ընտանիքի քավորը, ով նաև նրա քավորն է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее