▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս որոշեց, որ Երևան գանք ու… Էմմի

Դիտեք նաև՝

Bravo.am-ը գրում է. Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Էմմին հայրենիքում է:  Զրույցում երգչուհին պատմել է, թե ինչու է տոներից հետո ամուսնու եւ որդու հետ Հայաստան եկել, ինչպես նաեւ խոսել է Դանիելի եւ տատիկի առաջին հանդիպման մասին:

«Մայրս առողջական խնդիրների պատճառով չկարողացավ Լոս Անջելես գալ բալիկիս ծննդյան շրջանում ու առաջիկայում էլ չի կարող ճամփորդության մեկնել, քանի որ նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ հերթական բուժումն է անցել: Ամուսինս որոշեց, որ հունվարի 6-ին մենք Երեւան գանք ու հաճելի նվեր անենք մայրիկիս»,-տեղեկացրել է նա:

Խոսելով Նադեժդա Սարգսյանի եւ թոռնիկի առաջին հանդիպման մասին` երգչուհին ասել է.«Աննկարագրելի տեսարան էր եւ շատ հուզիչ. իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ առաջին անգամ հանդիպեցին: Հուսամ` փոքրիկիս ներկայությունը կօգնի մայրիկիս շուտ ապաքինվել,  չէ՞ որ ասում են` հիվանդ մարդուն պետք է դրական հույզեր պարգեւել»:

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее