▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս ինձ հետ երկու օր չէր խոսում. անկեղծանում է Ջուսը

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Ոճային փոփոխությունների սիրահար Ջուսը  փոխել է մազերի սանրվածքը, ինչն էլ համացանցում քննարկումների թեմա է դարձել: «Դա իմ ոճաբանի՝ Սերժ Հարությունյանի որոշումն էր: Երբ գնում եմ նրա մոտ, ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են առաջանում և նա իրականացնում է դրանք: Սերժն ասում է՝ այնպես կտրուկ պետք է լինի փոփոխությունը, որ բոլորը զարմանան, և նա որոշեց այդքան կարճ կտրել»,- զրույցում պատմեց երգչուհին:  

Այն հարցին, թե ինչպիսին էր ամուսնու առաջին արձագանքը, երգչուհին անկեղծացավ. «Նա ինձ հետ երկու օր չէր խոսում: Երբ տեսավ, ասաց՝ այս ինչ ես արել: Հետո կամաց-կամաց աչքը սովորեց: Կարծում եմ՝ ամեն դեպքում այնպիսի հետաքրքիր բան ստացվեց, որ ամբողջ համացանցը խոսեց»:

Համացանցում սանրվածքի հետ կապված քննարկումները տարբեր էին՝ ոմանք հավանում էին, ոմանք էլ երգչուհուն տղայի հետ համեմատեցին. «Ես կարծում եմ՝ այնպիսի մարդիկ, ովքեր ինձ համեմատում են տղամարդու հետ, պարզապես ինտելեկտ չունեցող և ցածր մակարդակի մարդիկ են. մազերով չի որոշվում մարդու սեռը»:

Երգչուհին այս տարի, ինչպես նախորդ տարիներին, աշխատանքային միջավայրում է անցկացնելու Նոր տարին՝ կոլեգաների և ամուսնու հետ. «Ամուսնուս հետ կլինեմ մի քանի ակումբներում, իսկ մյուս օրը միասին կայցելենք մեր բարեկամներին և ընկերներին, ինչպես նաև մեզ հյուր կգան»:

Ջուսն անկեղծանում է, որ ամուսինն իրենից ավելի լավ է պատրասում. «Նա ավելի հետաքրքիր ուտեստներ կպատրաստի ամանորյա սեղանի համար, ինչպես նաև մայրս կանի ամեն ինչ: Իհարկե, վստահ եմ՝ ամուսինս ևս կզարմացնի ինչ-որ համեղ ուտեստներով»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее