Wnews.am-ը հարցազրույց ունի երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Ձեր դուստրը վերջերս երկրորդ անգամ մայրացավ։ Ինչպե՞ս է հասցնում երեխաների խնամքը համատեղել աշխատանքի հետ։ Դուք նրան այդ հարցում օգնու՞մ եք։
-Ես միշտ մեծ սիրով պատրաստ եմ իմ չքնաղ թոռնիկների հետ անցկացնել։ Միշտ զարմանում եմ՝՝ ինչպես է ամեն ինչ հասցնում եւ որեւէ բան չի տուժում։ Կարող է մի ամբողջ օր միասին անցկացնենք, հաջորդ օրն առավոտյան զանգահարի ու ասի՝ մի բան ուղարկեմ, կարող ես լսել։
-Տիկին Մարգարյան, Ձեր վերջին հարցազրույցից հետո հանրության մոտ տագնապ է առաջացել Ձեր հիվանդության մասին լուրերը լսելիս։ Արդյո՞ք այժմ այն հաղթահարել եք։
-Փառք Աստծո, ամեն ինչ հետեւում է, դժվարությունները հաղթահարված են։ Այդ հարցում էլ մեծ հոգատարություն ու աջակցություն եմ ստացել ամուսնուս, դստերս, փեսայիս, կողմից։ Մեկ վայրկյան չեն թողել, որ ես տխրեմ, միշտ կողքիս են եղել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում