▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս դեմ չէր, ուստի ես դիմեցի պլաստիկ վիրահատության. Մարիամ Մելիքյանը՝ իրեն քննադատողներին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Ստամբուլ, այս օրերին Երեւանում է: Դերասանուհու նոր լուսանկարներում զգալի է նրա արտքային փոփոխությունը: Հետեւելով մեկնաբանություններին՝ հասկանալի է դառնում, որ Մարիամ Մելիքյանը դիմել է քթի վիրահատության, որն այնքան էլ դուր չի եկել իր հետեւորդներին:

Թե ինչու է դերասանուհին դիմել պլաստիկ միջամտության եւ անձամբ որքանո՞վ է գոհ իր այսօրվա տեսքից՝ հարցերի շուրջ կայքը զրուցել է Մարիամ Մելիքյանի հետ:

«Կարծում եմ՝ իմ արտաքին տեսքն առաջին հերթին պետք է ինձ ու ամուսնուս դուր գա: Իհարկե, հասկանում եմ, որ հանրային մարդ եմ եւ ինչ-որ տեղ պետք է մտածեմ հանրությանը դուր գալու մասին եւս, բայց, եթե ես ունեմ բարդույթներ, որոնք ինձ խանգարում են, ապա շտկումներն ուղղակի պետք են»,- նշեց Մարիամն ու շարունակեց.

«Նախկինում շնչառական խնդիրներ առանձնապես չեմ ունեցել, քթիս վիրահատությունը բացառապես կոսմետիկ էր: Իրականում ինձ իսկապես շատ էին խանգարում քթիս հետ կապված իմ բարդույթները: Ամեն անգամ որեւէ նկարահանման մասնակցելիս, կամ առհասարակ, դիմահարդարի մոտ հաճախելիս խնդրում էի կոսմետիկ միջոցներով այնպես դիմահարդարել, որ վիզուալ փոքր երեւար քիթս, թեպետ շատ եմ լսել, որ իզուր եմ այդքան մտածում, որ իմ քիթը մեծ չէ, բայց մեկ է, ինձ համոզել չէր ստացվում: Եվ քանի որ ամուսինս դեմ չէր, ուստի ես գնացի այդ քայլին ու դիմեցի պլաստիկ վիրահատության: Արտաքինիցս հասկանալի է դառնում, որ լուրջ ու մեծ փոփոխոխություն չեմ արել. իր գործում պրոֆեսիոնալ բժիշկս միայն ավելի նրբացրել է քիթս, որի համար շատ շնորհակալ եմ»

Մարիամ Մելիքյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր արտաքինի հետ կապված անի այնպիսի փոփոխություններ, որն իրեն էլ ավելի վստահ կդարձնի.

«Երբեք պլաստիկ վիրահատություններին վատ չեմ նայել: Եթե մարդն իրեն այնքան էլ լավ չի զգում ու բարդույթներ ունի արտաքինի հետ կապված, ապա նա պետք է գնա այդ քայլին: Յուրաքանչյուր պարագայում, եթե մարդն ունի թեկուզ մի փոքր հնարավորություն ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար, ուրեմն ինչո՞ւ չանի դա»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ ինչպես հաճախ է պատահում, Մարիամ Մելիքյանի դեպքում եւս  քննադատություններն իրեն երկար սպասեցնել չեն տվել.

«Այս ընթացքում ինքս էլ դրական կարծիքների կողքին շատ եմ հանդիպել նաեւ բացասական մեկնաբանությունների, մարդիկ հաճախ են գրում, թե ինչու քեզ փչացրիր, այնպես շատ գեղեցիկ էիր եւ այլն, սակայն ես չեմ զղջում որոշմանս համար: Անգամ մայրս է ասում, որ իր համար անսովոր է արտաքինս, նա էլ դեռ լիովին չի հարմարվում նոր տեսիքս, հաճախ է ասում, որ ինձ նայելով, կարծես ուրիշ մարդու է նայում, բայց վիրահատությունից ընդամենը 15 օր է անցել, դեմքս ու քիթս դեռ ուռած են ու մոտ վեց ամիս է հարկավոր, որ ամեն ինչ իր տեղն ընկնի ու պարզ դառնա քթիս իրական ձեւը: Ամեն դեպքում, այդքանը ինքս շատ լավ եմ գիտակցում, ինձ շատ է դուր գալիս իմ արտաքինը ու կրկնում եմ՝ չեմ զղջում, որ ռիսկեցի ու գնացի այդ քայլին»,- նկատեց մոդելը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее