▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս չկարողացավ միանալ մեզ. Արևիկ Ալավերդյանը որդու հետ առաջին անգամ Հայաստանում է

Life.panorama.am-ը գրում է. Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը որդուն՝ երեք ամսական Դավիթին, առաջին անգամ բերել է հայրենիք: Ժամեր առաջ Երեւան եկած Դավիթը մայրիկի խոսքով՝ իրեն հրաշալի է զգում.

«Չնայած այստեղի ցուրտ եղանակին, բայց որոշեցի տղայիս բերել իր հայրենիք, որպեսզի ծանոթանա ընտանիքիս հետ: Ծնողներս շատ էին ուզում տեսնել Դավիթին, բայց այնպիսի ժամանակահատված ընտրեցի, որպեսզի եղանակն էլ սկսեր բարելավվել»,- կայքի հետ զրույցում նշեց Արեւիկն ու պատմեց, որ տղան իրեն շատ լավ է պահել ինքնաթիռում.

«Դավիթն իրեն իսկական մեծ մարդու նման պահեց, բոլորը զարմացել էին նրա հանգստության վրա: Իսկ արդեն վայրէջքից հետո տղաս իրեն էլ ավելի լավ է զգում հայրենիքում»,- պատմեց նա:

Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել փոքրիկի ու հարազատների հանդիպումը, Արեւիկը նկատեց.

«Հայրս դեռ քաղաքում չէ, պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի, երբ գա ու հանդիպի Դավիթին: Մայրս ու քույրս էլ շատ հուզված էին ու երջանիկ: Դե իսկ Անուշիկի աղջկա՝ Մայայի ու Դավիթի ծանոթությունը շատ տպավորիչ էր: Մայան շատ ջերմ ընդունեց իր եղբոյրը, սկսեց «պուպուշ» անել: Առաջին իսկ հանդիպումից պարզ դարձավ, որ Մայան ընդհանրապես չխանդեց Դավիթին, ինչպես որ սովորաբար պատահում է քույր ու եղբոր միջեւ»:

Արեւիկի ամուսինը ընտանիքին չի ուղեկցել Հայաստան, քանի որ այս պահին կարեւոր աշխատանքով է զբաղված.

«Այժմ ամուսինս շատ զբաղված է Փարիզում կայանալիք «Armenia europe music awards» մրցանակաբաշխության գործերով, քանի որ նա համահիմնադիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով նա չկարողացավ միանալ մեզ: Այստեղ մեկ ամիս մնալուց հետո Անուշիկի հետ կմեկնենք Փարիզ, որպեսզի մենք եւս մասնակցենք մրցանակաբաշխությանը»,- պատմեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее