Hraparak.am-ը գրում է.
2010 թ «Նոր ալիք» միջազգային մրցույթում հաղթած փոփ, ջազ երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդիսատեսին ներկայացել է մի շարք տեսահոլովակներով, նա մշտապես ներկայանում է տարբեր ոճերում: Նրան հաճախ են քննարկում, քննադատում կամ գովասանքի խոսքեր շռայլում: Շոու բիզնեսի ամենաանկեղծ երգչուհիներից մեկի հետ զրուցել ենք թե գործնական, թե անձնական թեմաներով:
-Նոր տեսահոլովակ հանձնեցիք հեռուստադիտողի դատին: Մեկնաբանությունները ինչպիսի՞ն էին: Սպասելիքները արդարացա՞ն:
Ես կարծում եմ, որ շատ լավ գործ եմ արել, չեմ ուզում գովաբանել, բայց ինչ կա, դա եմ ասում: Իմ երգերը բոլորը ասելիք ունեն, արժեք են ներկայացնում, ինչն ամենակարևորն է. մի քանի օրվա կյանք չունեն: Փորձում եմ մատուցել ճիշտ երգ, փորձում եմ երգում ոչինչ չփոխել, այլ պարզապես նրանց շունչ եմ հաղորդում: Ինքս տարբեր ոճերում երգեր եմ սիրում ներկայացնել, իսկ այս նոր երգս կոմպիզոտորի ստեղծագործություն է, այն գրված է որպես բանաստեղծություն, մենք վերածել ենք երգի, փորձել եմ նորովի ներկայանալ: Թե ուրախություն կա այդ երգում, թե տխրություն: Մնացածի մասին կարծիքները մարդիկ կհայտնեն տեսահոլովակը տեսնելուց հետո:
-Ապագայում ի՞նչ պլաններ կան. մենահամերգով պատրաստվո՞ւմ եք հանդես գալ: Ապագայում մենահամերգ ունենալու եմ, բայց արտերկրում:
Մտադրություն ունեմ արդեն աշնանը մեծ մենահամերգով հանդես գալ Հայաստանում: Ես գտնում եմ, որ եթե մենահամերգ եմ պատրաստվում ունենալ, այն կամ պետք է լավը լինի, կամ էլ ընդհանրապես չլինի: Նաև մտադրություն ունեմ ձայնասկավառակ թողարկելու:
-Կարծիք կա, որ ձայնասկավառակը արդեն արդիական չէ, ի՞նչ եք կարծում, այն ինչ-որ բան կտա՞ Ձեզ:
Ճիշտ եք ասում, բայց ես դա անում եմ ինձ համար, որպեսզի իմ երգերը նոր կյանք ունենան: Հիմա համակարգիչը կա, բայց ես դա անում եմ, որ ունենամ անձամբ ինձ համար: Իսկ հետագայում արդեն ունենալու եմ փոքրիկ բիզնես. առցանց կերպով վաճառվելու են պայուսակներ, դրանք լինելու են ձեռքի աշխատանք, իմ անունն են կրելու: Արտադրվելու է Հայաստանում: Յուրօրինակ պայուսակներ ենք ներկայացնելու, այդպիսին Հայաստանում չի եղել: Նմուշները նախնական կցուցադրենք, սկզբում առցանց տարբերակով կլինի, այնուհետև կորոշենք խանութ-սրահ բացել, թե ոչ:
-Դուք նկարահանվում եք «Դոմինո» սիթքոմում: Այլ առաջարկներ եղե՞լ են նկարահանվելու այդպիսի մի նախագծում:
Բավականին շատ առաջարկներ եղել են, «Դոմինոն» ինձ համար բացահայտում էր: Սիթքոմում նկարահանվելու առաջակը ստացել եմ Դավիթ Բաբախանյանից և սիրով համաձայնել եմ: Առաջարկներ շատ կան, բայց դեռ մտածում եմ, այնպես պետք է լինի, որ մեկը մյուսին չխանգարի: Այժմ «Դոմինոն» արձակուրդում է, հենց սկսվի, սիրով կմասնակցեմ, քանի որ իմ աշխատանքը շատ լավ կատարում եմ և սիրով եմ կատարում:
-Դուք Ձեզ փորձեցիք նաև ֆիլմում. նկարահանվեցիք «Հյուսիս-հարավ»-ում: Գուցե՞ Ձեզ արդեն տեսնենք դերասանուհու կարգավիճակում:
Ճիշտն ասած, առաջին տեղում ինձ համար երգն է, ես դրանով ապրում եմ: Իսկ վաղը չեմ կարող ասել ինչ կլինի, Աստծո կամքով թող ամեն ինչ լավ լինի, ես նպատակասլաց եմ, իմ առջև եթե մի բան դնում եմ, ապա հասնում եմ: Սիրում եմ գործ անել, ամեն տարի ինչ-որ նորությունով եմ հանդես գալիս. տեղում չեմ դոփում: Իսկ դերասանության մասով, ասեմ, որ իմ մեջ այդ տաղանդը կա հենց մանկուց: Փոքրուց նմանակել եմ հայտնի մարդկանց:
-Սոնա, Դուք բալիկ ունեք, սակայն նրա նկարը չեք հրապարակում: Պատճառը ո՞րն է:
Ինչ-որ պատճառ չկա, ես փոքրիկիս նկարը չեմ հրապարակում, որովհետև ամուսինս չի ուզում: Ինքը դեռ 5 ու կես ամսական է, մեկ տարեկանում ֆոտոսեսիա կլինի: Բայց այնպես չէ, որ ես իմ երեխային պահում եմ, մայրիկս հաճախ զբոսանքի է տանում, նրան բոլորը սիրում են: Իմ երեխային բոլորը կտեսնեն և կարծում եմ, որ շատ կսիրեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Սեր էր առաջին հայացքի՞ց. Սոնա Շահգելդյանի նոր բացահայտումները՝ ամուսնու և երեխայի մասին
Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսնու և իր ու սկեսուր-սկեսրայրի հարաբերությունների մասին