Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նառա Դիլանյանի հետ՝ իր կողմից կազմակերպած ռոմատիկ ընթրիքների եւ անկանկալների նախընտրությունների մասին, ինչպես նաև զրույցի ընթացքում դերասանուհին խորհուրդներ է տվել Սուրբ Սարսգի եւ Սուրբ Վալենտինի տոների հետ կապված:
«Նախ պետք է ասեմ, որ ես սիրում եմ յուրաքանչյուր տոն, իսկ սիրո տոները՝ էլ ավելի, որովհետեւ, երբ սեր կա, ուրեմն դրանով ամեն բան ասված է: Միաժամակ, տարվա ընթացքում երբեք չեմ սպասում սիրո տոներին, քանի որ իմ ընտանիքում միշտ էլ տոն է. Բազմիցս եմ ասել, որ հենց մենք պետք է ամեն օրը տոն դարձնենք, քանի որ առանց այն էլ ապրում ենք սեւ ու սպիտակ կյանքում: Կարելի է մեր յուրաքանչյուր օրը, յուրքանչյուր ընթրիքը հաճելի ու հիշարժան դարձնել: Օրինակ՝ ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշել, ես երբեք թաքուն չեմ պահում իմ գեղեցիկ սպասքը: Կարող ենք անգամ հարեւաններիս կամ ընկերներիս հետ սուրճ խմել իմ ամենաթանկարժեք ու գեղեցիկ սպասքով: Ճիշտ է՝ ինքս շատ ուտել չեմ սիրում, բայց համեղ ուտել բոլորս ենք սիրում: Ես կողմ եմ գեղեցիկ ուտելուն, ուտեստներ պատրաստելիս՝ էսթետիկ կողմին շատ նշանակություն եմ տալիս, նաեւ միշտ ասում եմ, որ եթե ընտանիքում միասին են ճաշում, ուրեմն այդ ընտանիքը կայուն է: Իմ նման մտածելակերպը ձեւավորվել է դեռ մանկուց, որովեհետւ իմ հայրական ընտանիքում էլ երբեք չենք սպասել հատուկ առիթների, որ գեղեցիկ սպասքով միասին ճաշենք: Հայերը սիրում են այս առումով սպասել ամենակարեւոր առիթներին ու հյուրերին, միշտ ասում են՝ ժամանակը չէ, բայց հավատացեք, ժամանակը հետ չի գալու, այնպես որ, վայելեք»,- նշել է Նառա Դիլանյանը:
Դերասանուհու խոսքով՝ գեղեցիկ ընթրիքները կամ տոները ոչ ստանդարտ անցկացնելու իր նախընտրությունը օգնում է, որ կյանքն ավելի գունավոր լինի.
«Ինձ համար հաճելի զբաղմունք է՝ ամեն անգամ նոր անակնկալներ մտածելը, այս առումով երբեք չեմ զլանում: Բացի սովորական օրերը տոն դարձնելուց, մենք ամեն ամիս ունենք նաեւ հատուկ տոներ, ու այդ օրերին մեր տան մթնոլորտը ամբողջությամբ փոխվում է: Հարեւանուհիս կատակելով ասում է, թե ամուսինս ամեն ամիս տարբեր տան ու տարբեր կանանց հետ է ապրում,- պատմել է Նառան ու շարունակել.
«Ես ստանդարտություն չեմ սիրում: Իհարկե, ինձ մոտ էլ լինում է վատ տրամադրություն, տխուր հոգեվիճակ, բայց այդ ամենը պետք է պարզապես թողնել մի կողմում ու կյանքը լցնել գեղեցիկով: Ի դեպ՝ դա կարելի է անել հենց թեկուզ նրա համար, որ դեպրեսիա կոչվածը նահանջի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում