▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը ննջարանում բազմաթիվ հարվածներ է հասցրել 44-ամյա կնոջ գլխին և սպանել

 

 


Մայիսի լույս 7-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ծովասար  գյուղում սպանություն է կատարվել:

Նույն օրը, ժամը 3.30-ին ոստիկանության Մարտունու բաժին է եկել նույն գյուղի բնակիչ 48 ամյա Կամո Ս.-ն եւ հայտնեց, որ մոտ կես ժամ առաջ տանը՝ ննջասենյակում, մանեկային բանալիով բազմաթիվ հարվածներ է հասցրել 44-ամյա կնոջ գլխին ու սպանել։

Բաժնի ոստիկանները դեռեւս 3 տարի առաջ առիթ ունեցել էին գործ ունենալ Կամո Ս.-ի հետ։ Այն ժամանակ միջադեպի հնարավոր հետեւանքը հաջողվել էր կանխել։

Օպերատիվ քնչական խումբը մեկնել է դեպքի վայր եւ ննջասենյակում անկողնում պառկած գլխին ստացած վնասվածքներից անշարժացած հայտնաբերել Նինել Ս.-ի մարմինը: Նույն սենյակում էլ հայտնաբերվել է հանցագործության գործիքը՝ ավտոմեքենայի մանեկային բանալին, որն առգրավվել է։

Սպանության պատճառը Կամո Ս.-ն բացատրել է խանդով։ Նա երեք տարի առաջ, դարձյալ մայիսին, բարեկամի երեխային բարուրից հանել, տարել էր ձոր. բարեբախտաբար հաջողվել էր երեխային փրկել։ Իսկ այս մայիսի 6-ի երեկոյան տանը երեքով էին՝ ամուսիններն ու հարսը։ Կամոյի որդին արտագնա աշխատանքի է մեկնել, մանեկային բանալի էլ որդու մեքենայինն է։

Հարսը, այդ օրն էլ, տեսնելով որ ամուսինները խաղաղ զրուցում են, գնացել է իր սենյակ ու քնել։ Բայց ինչ որ բան Կամո Ս.-ի ուղեղում արթուն էր։

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее