▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուլսարում չի լինելու հանքահանում և Ջերմուկի տարածաշրջանը չի փչանալու». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2006թ-ից Ամուլսարում՝ Ջերմուկի կողքը, ոսկու հանք են փորձում բացել։ 19 տարի անց՝ արդեն երևի 7-րդ անգամ, կրկին մեծ-մեծ խոսում են, որ շուտով առաջին ոսկին կարտադրեն։
Վտանգների և խնդիրների մասին խոսելն անիմաստ է վաղուց։ Ով հասկանում է՝ հասկացել է արդեն։ Ով չի հասկացել՝ ուրեմն չի էլ հասկանա։
Վերջին 15 տարում Ամուլսարի հարցի շուրջ այնքան դեպքեր են եղել, որ կարելի է մի ծավալուն վեպ գրել։ Ովքեր առնչվել են պայքարին նրանք շատ լավ գիտեն ամեն ինչ։ Նույնիսկ 2018-19 թվերին իր ռեյտինգի ամենաբարձր ժամանակներում պոպուլիստ Նիկոլը չկարողացավ հասնել իր ուզածին և չեզոքացնել հանրային դիմադրությունը, քանի որ պայքարը հիմնավորված էր բոլոր առումներով։ Եթե չլիներ չարաբաստիկ, աղետալի պատերազմը՝ այսօր վաղուց փակված կլիներ այդ հանքի հարցը։
Չգիտեմ հիմա ինչ է կարելի անել։ Նույն ձև չգիտեի 2016-2017 թվերին, երբ բուռն շինարարություն էր գնում սարի վրա։ Բայց էլի նույն ձև համոզված եմ, որ Ամուլսարում չի լինելու հանքահանում և Ջերմուկի տարածաշրջանը չի փչանալու։
Բնության բոլոր ուժերն օգնական հասկացողներին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее