▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ ռազմակայանը ենթարկվել է հարձակման. Mehr

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱՄՆ ռազմակայանը Հասեկում՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում, ենթարկվել է հարձակման։ Այս մասին տեղեկացրել է Mehr իրանական գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գործակալությունը չի հստակեցրել, թե ով է գնդակոծել ամերիկյան բազան։

Կարդացեք նաև՝ Իսրայելը օգտագործել է Բաքվի օդային տարածքը Թեհրանի վրա հարձակվելու համար ․ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Դիտեք նաև՝

ԱՄՆ-ն արաբ պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ցանկանում է շուտով ավարտել հակամարտությանը: Թեհրանը հայտարարել է, որ «ստիպված» է» պատասխանել իր տարածքում ամերիկյան հարվածներին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին: Թերթի տվյալներով՝ սպասվում է, որ իրանական թիրախներին հարվածները կդադարեն առաջիկա օրերին:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է, սրանում չկա կասկածի նշույլ։ Սակայն, իրանա-իսրայելական անընդհատ փոխակերպվող ռազմական գործողությունների համապատկերում շատերը հարցնում են, թե ո՞րն է լինելու Ադրբեջանի դերը այս հակամարտության մեջ և Իսրայելը այս «շախմատային տախտակի ձին» որտե՞ղ և ինչպե՞ս է օգտագործելու։
Կիրառական իմաստով արդեն իսկ Ադրբեջանը այս հակամարտության մեջ է՝ իր տարածքում իսրայելական հետախուզության կենտրոններ արտոնելով, իսրայելական ավիացիայի համար կերոսին և վառելանյութ ապահովելով, իսկ մինչ-պատերազմական շրջանում՝ թյուրքախոս իրանցիների շրջանում պանթյուրքիաստական գաղափարների տարածում հովանավորելով, ֆինանսական և այլ աջակցությամբ անջատողական շարժումներ խրախուսելով, ինչպես նաև՝ նպաստելով իսրայելական հետախուզության կողմից Իրանում գործակալների հավաքագրմանը։
Բայց սա ամբողջ պատմության մեջ երևի թե ամենաանմեղ մասն է։ Իսրայելը հեռավար մարտերի համար իհարկե ունի պոտենցիալ, սակայն ցամաքային գործողությունների համար Իսրայելը չունի բավարար ներուժ, եթե չասենք, որ իրանական ցամքային զորքերը գետնի վրա ունեն առավելություն։ Իսկ դա վտանգ է, մտնել երկարատև և արյունալի մի կռվի մեջ, որտեղից չկա ելք, այն էլ հաղթական։ Հետևաբար Իսրայելը կարիք ունի մահմեդական այնպիսի երկրի, որը կկարողանա դիմակայել իսլամական արմատականությանը, որը կընկալվի գոնե առանձին խմբերի կողմից որպես իսլամական աշխարհի մաս և ունի ուղիղ ցամաքային սահման՝ զորքերի պարենավորման և լոգիստիկ շղթայի ապահովման համար, եթե պատերազմն Իրանի դեմ հանկարծ հասնի նման փուլի։
Սա է պատճառներից մեկը, որ Իսրայելը չի օգտագործում ամբողջ ծավալով իր «շախմատային ձին», այն թողնելով որպես գործողությունների զարգացման պիկի համար անակնկալ։
Թերևս սրանից բացի միակ դեպքը, երբ Իսրայելը կակտիվացնի Ադրբեջանի գործոնը, դա այն դեպքն է, երբ զգա, որ չի կարող դիմակայել Իրանին և չի էլ կարող հասնել զինադադարի։ Այս դեպքում կբացվի Իրանի համար երկրորդ ճակատ, ինչը կջլատի իրանական ուժերը և հնարավորություն կտա Իսրայելին վերախմբավորել ուժերը։
Ադրբեջանում այս պահին էլ ակտիվ հակաիրանական արշավ է տարվում, ակտիվացվել են ներքին ազգայնական և մոլեռանդ պանթյուրքիստական ուժերը, և այս տեղեկատվական հոսքերը ունեն մի նպատակ՝ անհրաժեշտության դեպքում պատրաստել Իրանի դեմ ռազմական գործողությունների»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее