▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում կատարել եմ կյանքիս կարևոր որոշումներից մեկը. Մոսո Կարապետյան

 

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Մոսո Կարապետյանը, նույն ինքը՝ «Ֆուլ հաուս»-ի Հրաչը, պատմել է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում կայացած նշանադրության, շուտով կայանալիք ամուսնության և աշխատանքային ծրագրերի մասին:

«Այս անգամ «Ֆուլ հաուս»-ի ամերիկյան հյուրախաղերն ինձ համար միայն համերգներով չնշանավորվեցին, կատարել եմ կյանքիս կարևոր որոշումներից մեկը՝ նշանվեցի, իսկ այդ որոշմանը եկա, երբ գտա երկրորդ կեսիս: Իհարկե, մինչ ԱՄՆ մեկնելն արդեն նախապես պլանավորված էր, որ կայանալու է իմ և Քրիստինայի նշանադրությունը, որին շատ խնամքով ու ոգևորությամբ պատրաստվում էինք»,- նշեց Մոսոն ու պատմեց իր սիրո պատմությունը. «Քրիստինան ԱՄՆ-ում բնակվող հայուհի է, 24 տարեկան է, ինձնից ճիշտ 4 տարի է փոքր, նա այնտեղ է ծնվել և մեծացել, բայց փաստորեն աշխարհագրական դիրքը և մեծ հեռավորությունը չի խանգարում այն սրտերին, որոնք պետք է գտնեն իրար»,- նշեց դերասանը:

Հարցին՝ տարբեր մշակույթներում ու մենթալիտետներում ապրելը չի՞ դժվարացրել Մոսոյի և Քրիստինայի շփումը, դերասանը պատասխանեց. «Մենք իրեր ուղղակի գտել ենք, ինձ համար ասես նա մեր կողքի շենքում ապրած և մեծացած լինի, այնպես որ մշակույթային կամ մենթալիտետային ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել»:

Մոսո Կարապետյանի և Քրիստինայի ամուսնությունը կկայանա գարնանը՝ Երևանում, սակայն դերասանը դեռ չգիտի, թե հետագայում նրանք ո՞ր երկրում կապրեն. «Անկեղծ ասած, դեռ որոշված չէ, թե որ երկրում կշարունակենք ապրել, մեզ համար այս պարագայում էլ կարևորը միասին լինելն է, կարևորը մեր ընտանիքի գեղեցիկ հիմնումն ու կառուցումն է, իսկ թե որ երկրում, արդեն երկրորդական է»,- նկատեց Մոսոն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее