ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ ամերիկյան վիզայի տրամադրման կանոնները: Չնայած հանրային քննարկման ժամանակ հնչած քննադատությանը` կանոնները հաստավել են մայիսի 23-ին: Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:
Խստացված կանոնների համաձայն`մուտքի արտոնագրի համար դիմողներից կարող է պահանջվել իրենց նախկին արտասահմանյան անձնագրերի սերիաները, վերջին 5 տարվա ընթացքում իրենց կողմից օգտագործած սոցիալական մեդիաների էջերը և 15 տարվա վաղեմության կենսագրական տվյալներ:


