▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայտնի հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի դեմ

Ռուսաստանյան РБК-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և նախկին ԽՍՀՄ համրապետությունների 10 քաղաքացիների դեմ,ովքեր,ըստ Վաշինգտոնի կապ ունեն քրեական աշխարհի հետ...Ըստ տեղեկությունների այդ տասնյակի մեջ են մտնում Կրասնոդարի երկրամասում բավական հայտնի հեղինակություն և գործարար Ռուբեն Թաթուլյանը,ով հայտնի է Ռոբսոն մականունով,Ալիմժան Թոխթախունովը՝ Թայվանչիկը,Զախարի Կալշովը՝Շակրո Մոլոդոյը և այլն...ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանյան երկու ընկերությունների՝ "Նովի վեկ մեդիա" և "Սպա-Օտել-Վեսնայի" դեմ ևս...Այս երկու ընկերությունն էլ պատկանում են Ռոբսոնին...
Վերը նշված անձանց Վաշինգտոնն արգելում է մուտք գործել ԱՄՆ տարածք,ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործնական կապեր հաստատել նրանց հետ,իսկ վերջիններիս ֆինանսական ակտիվները ամերիկյան բանկերում սատռեցվում են...
Հիշեցնեմ,որ Ռուբեն Թաուլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական էլիտաների հետ...Մոսկովյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են,որ Ռոբսոնի հետ բավական մտերիմ է ՌԴ նախաագահ Վլադիմիր Պուտինը...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее