Միացյալ Նահանգները և Գերմանիան Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ սպասվող միջոցառումների և հնարավոր ռիսկային իրավիճակների մասին: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը ամերիկացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը և հեռու մնալ ցույցերից, ինչպես նաև մարդաշատ վայրերից: Գերմանիայի արտգործնախարարությունն էլ իր քաղաքացիներին է նմանատիպ կոչ արել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 15-ի կապակցությամբ Թուրքիայում նախատեսվում են ցույցեր, հանրահավաքներ և մի շարք այլ միջոցառումներ: Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ մարդաշատ վայրերից: Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է արտակարգ դրությունը: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի հարվածներով սկսված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1.440 վիրավոր:
ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշության կոչ են արել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


