▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020թ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է CNN-ը։ Սենատը և Ներկայացուցիչների պալատը մերժեցին Բայդենի օգտին Ջորջիայի և Փենսիլվանիայի ընտրական քվեները հաշվելու մասին առարկություններըՀանրապետականները նույնպես առարկեցին Արիզոնայի, Նեվադայի և Միչիգանի ընտրական ձայների դեմ, բայց միջնորդությունները ձախողվեցին։

Ջո Բայդենի՝ ընրություններում հաղթանակը հաստատվեց այն բանից հետո, երբ Թրամփի կողմնակիցները չորեքշաբթի օրը ներխուժեցին ԱՄՆ ԿապիտոլյումԿոնգրեսի համատեղ նիստը, որը սովորաբար հանդիսավոր իրադարձություն է, դադարեցվեց մի քանի ժամով, երբ խռովարարները ձախողեցին նիստըԱյն վերսկսվեց ժամը 20-ի սահմաններում: «Եկեք վերադառնանք գործին», - ասաց Մայք Փենսը, և Սենատը վերսկսեց իր աշխատանքը: Ավելի ուշ պաշտոնապես հայտարարվեց Բայդենի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակը։

Կարդացեք նաև՝ԱՄՆ Կոնգրեսն այժմ այն տեսքն ունի, ինչ Հայաստանի խորհրդարանը 2 ամիս առաջ. Սոլովյով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее