▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր կաշառքներով։

http://asekose.am/filemanager/uploads/Gagik_Xachatryan.jpg

Դրանք վճարվել են Հայաստանի նախկին ֆինանսների նախարարին և նրա որդիներին, փոխանցում է «Լուրեր»-ը:

ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի տվյալներով՝ տունը 2011թ. 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։

ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ հարուստ և ազդեցիկ գործարար Սեդրակ Առուստամյանը կաշառքի տեսքով Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է 20 մլն դոլար՝ իր բիզնեսների համար արտոնյալ հարկային պայմաններ ստանալու դիմաց։

Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը ծախսվել է Հոլմի Հիլզի առանձնատան գնման նպատակով։ Կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее