▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են անցկացնում Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացը կանխելու համար

ԱՄՆ թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին:

Ըստ թուրքական «Turkishny» լրատվակայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում: Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը բավարարել: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից վավերացվելուց հետո:

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ: 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։

Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее