▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Ալեքսանյանին զգուշացնելու մասին. կեղծ վիսկիների հարցը փակված չէ

 

armtimes.com-ը գրում է. Երեւանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ կայքի հարցմանը, որով դեսպանատնից պարզաբանում էինք խնդրել էլեկտրոնայինլրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկության վերաբերյալ, որ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Սամվել Ալեքսանյանին ամերիկյան վիսկիները կեղծելու համար:

«Մենք չենք հաստատում, հերքում կամ քննարկում անհատներին առնչվող գործողությունները: Այնուհանդերձ, մենք կարեւորում ենք մտավոր սեփականության իրավունքի, օրինակ՝ ապրանքանիշի կամ բրենդի պաշտպանությունը: Չնայած մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ունեցած որոշ առաջընթացին, կիրառման մեխանիզմները դեռևս բարելավման կարիք ունեն»,- ասված է դեսպանատան լրատվական ծառայության պատասխանում:

ԱՄՆ-ի դեսպանատանը կարծում են, որ մտավոր սեփականության իրավունքը չպաշտպանելը խոչընդոտում է Հայաստանում օտարերկրյա ներդրումներ կատարելուն: Նույն պատասխանում նշվում է նաեւ, թե կարևոր է, որ կառավարությունն ամրապնդի կիրառման մեխանիզմները, իսկ Հայաստանի ժողովուրդը կարևորի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը: 

  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее