▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Երևանում Իրանի դեսպանատուն, Կապույտ մզկիթ և այլ վայրեր այցերից

Իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն։

Ձեռնարկվող գործողություններ.

Ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ։

Խուսափեք բոլոր ցույցերից և մեծ հավաքույթներից։

Պահպանեք ցածր մակարդակի ներկայություն։

Հետևեք տեղական լրատվամիջոցներին։

Հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին։

Եթե ձեր չվերթը հետաձգվի, անմիջապես կապվեք ձեր ավիաընկերության հետ՝ չվերթի փոփոխության մանրամասների համար։

Խուսափեք Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, ներառյալ՝ Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի կենտրոն և Կապույտ մզկիթ այցերից։

Նկատի ունեցեք, որ Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, ուշանալ կամ շեղվել։ Իրանի օդային տարածքում հնարավոր են շեղումներ, և չվերթը կարող է վայրէջք կատարել Իրանում, որը 4-րդ մակարդակի՝ «Չճանապարհորդել» երկիր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее