Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Լիա Զախարյանի հետ՝ նոր «Outdance» սիթքոմում նկարահանվելու մասին:
«Այս նախագիծը տարբերվում է հայկական հեռուստաեթերում գործող մյուս սիթքոմներից, քանի որ այն ունի հատուկ թեմատիկա՝ «Պարիր ավելին, քան կարող ես»: Այսինքն, եթե սիթքոմների իմաստներից մեկն էլ իրավիճակային կոմեդիան է, ապա տվյալ դեպքում իրավիճակները զարգանում են պարի դպրոցում: Այս սիթքոմը հենց պարի դպրոցի ուսանողների, նրանց առեղծվածային կյանքի, կարողությունների, սիրային արկածների մասին է: Ես պետք է մեծ ուրախությամբ փաստեմ, որ մեր սիթքոմն արդեն հասցրել է հետաքրքրել հեռուստադիտողին: Արձագանքներից ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ ասում են դիտելիս՝ չենք ուզում փոխել ալիքը: Մեր իրականության համար սա շատ կարեւոր ձեռքբերում է: Մեզ մոտ հումորն ու տեսարանները գռեհկության չեն հասնում, գույներն աչքի համար հաճելի են, գերխաղ, գերձեւականություն չկա, նաեւ որքան էլ երիտասրադներ են խաղում, բայց այն տարիքային թիրախավորված սահմանափակում չունի»,- նշել է Լիան, ով սիթքոմում տվյալ դպրոցի միակ ուսանողուհին է, ով իրականում պարուհի չէ.
«Ես պարի դպրոցի դերակատարներից միակն եմ, որ պրոֆեսոիանալ պարուհի չեմ եւ պարի ասպարեզում երկար տարիների փորձ չունեմ: Միաժամանակ, պետք է նշեմ, որ գրեթե մեկ տարի է, ինչ մենք նախապատրաստվում էինք այս սիթքոմի նկարահանմանը. մենք պարբերաբար հավաքվում էինք փորձերի, բեմադրում էինք տարբեր պարեր, որպեսզի ամեն բան պրոֆեսիոնալ հարթության վրա լիներ: Բացի դա, հիմա էլ ես հաճախում եմ տարբեր ոճերի պարերի եւ փորձում եմ տիրապետել այն բոլոր հմտություններին, որոնց պակասը զգում եմ: Բախտս բերել է, որ ճկուն եմ՝ ժամանակին պարով, մարմնամարզությյամբ զբաղվելու արդունքում, այնպես որ, այն, ինչ ինձ սովորեցնում են, հեշտությամբ եմ ընկալում ու ցուցադրում: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ չեմ կարող չնշել նաեւ իմ խաղընկերներին, որոնց արյունն ուղղակի խմում եմ. բավական է տեսնեմ մեկին՝ մի պարայյին շարժում անելիս, անմիջապես խնդրում եմ, որ ինձ էլ սովորեցնեն: Ամեն վայրկյան հետեւում եմ նրանց ու շատ բաներ սովորում: Ինձ դուր է գալի արվեստի յուրաքանչյուր ճյուղ, քանի որ դրանցում կա էմոցիա, իսկ ներսումդ կուտակված էմոցիան արտահայտելը շատ հաճելի է այդ ոլորտի մարդու համար: Եվ առհասարակ, կարծում եմ, պրոֆեսիոնալ դերասանուհին պարտավոր է եւ լավ երգել, եւ լավ պարել, եւ լավ խաղալ»,- պատմել է Լիան:
Խոսելով անձնակազմի մասին՝ դերասանուհին նկատել է, որ մինչ այս նախագիծը նրանց չի ճանաչել, բայց այժմ արդեն մտերիմներ են դարձել.
«Թեեւ նախկինում ծանոթ չէի թիմի հետ, բայց արդեն հասցրել ենք նախապատրաստական մեկ տարվա ընթացքում ընկերանալ: Նրանք ամեն բան արել են, որպեսզի ես թեւաթափ չլինեմ, ազատվեմ իմ բարդությներից: Մինչ այսօր էլ նրանք ամեն հարցում կողքիս են, օգնում են ու ոգեշնչում»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում