▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան դրոշներով ռազմական ավտոմեքենաները տեղաշարժվում են թուրք-սիրիական սահմանի երկայնքով

Ամերիկյան դրոշներով ռազմական ավտոմեքենաները տեղաշարժվում են թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Սակայն սոցիալական ցանցերում տարածվում են քրդական զորամիավորումների դրոշներով ամերիկյան ռազմական ավտոմեքենաների նկարները:

«Մենք այդ նկարները ցույց կտանք նախագահ Թրամփին մայիսի 16-ի մեր հանդիպման ժամանակ»,- հայտարարել է նախագահ Էրդողանը:

ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայում քրդական ստորաբաժանումներին, սակայն ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան նրանց անվանում է ահաբեկիչներ:

«Քանի որ որպես դաշնակիցներ, մենք դեմ ենք միջազգային ահաբեկչությանը, մենք ցույց կտանք այս նկարները նրանց՝ պարզաբանման համար: Եթե ահաբեկչության դեմ պայքարը չընթանա միասնական հիմքի վրա, ապա այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, տեղի կունենա վաղը ուրիշների հետ ևս»,- ասել է նախագահ Էրդողանը:

Ամերիկյան զորամիավորումները հայտնվել են թուրք-սիրիական սահմանին այն բանից հետո, երբ Թուրքիան ռմբակոծեց քրդական զորամիավորումները Սիրիայում: Քրդերը բողոքի ձայն բարձրացրեցին՝ ասելով, որ դրա արդյունքում զոհվեցին խաղաղ ազգաբնակիչներ: Սակայն Թուրքիայի նախագահը սպառնացել է կրկին ռմբակոծել քրդական զորամիավորումները Իրաքում և Սիրիայում:

Թուրքիան ներգրավված է ԴԱԵՇ-ի դեմ պայքարում ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում, բայց Անկարան մտահոգություն ունի, որ քրդական զորամիավորումները կարող են միանալ Թուրքիայում գործող անջատողական քրդական ուժերին և պահանջել տարածք Թուրքիայից քրդական անկախ պետության համար: ԴԱԵՇ-ի դեմ պայքարը հանդիսանում է նաև Միացյալ Նահանգների առաջնային խնդիրը տարածաշրջանում:

 

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее