▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ LAWA-ն քննարկում են ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանի  (LAWA) պաշտոնատար անձանց հետ քննարկել է ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթ բացելու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախումբը կարծում է, որ չվերթի բացումը կտնտեսի ճամփորդնրեի ժամանակն ու կնվազեցնի անհարմարությունները, կմեծացնի զբոսաշրջիկների եւ գործուղումների հոսքը, բեռնափոխադրումների ծավալները եւ կամրապնդի Հայստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի տնտեսական հարաբերությունները:  LAWA-ի գլխավոր տնօրեն Դեբորա Ֆլինթի եւ այլ պաշտոնատար անձանց հետ քննարկումները գործնական քայլերի մասին դրական ու կառուցողական կարծիքներ փոխանակելու հնարավորություն են տվել, որն անհրաժեշտ է  LAWA –ի մասնաճյուղի` Լոս Անջելեսի միջազգային օդավանավակայանի (LAX)  եւ Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն ապահովելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությանը կոչ է անում աջակցել պետական ու մասնավոր սեկտորների միջեւ գործընկերությանը` ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթի բացվելու հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее