▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի լուսանկարիչը մարտահրավեր է նետել գեղեցկության մասին բոլոր կարծրատիպերին

Blognews.am-ը գրում է.

Հիշո՞ւմ եք 1999 թվականի կուլտային «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմի հայտնի տեսարանը, որտեղ Քեվին Սփեյսիի հերոսն իր էրոտիկ ֆանտազիաներում պատկերացնում է իր դստեր համադասարանցուն, ում մարմնավորում էր Մինա Սուվարին՝ մերկ պառկած վարդի ալ կարմիր թերթիկների մեջ։ Այս դրվագը ոգեշնչել է ամերիկացի լուսանկարչին, որպեսզի նա գաղափարական մի ֆոտոպրոյեկտ սկսի։

Ի վերջո, ի՞նչ ասել է գեղեկություն: Ինչ-որ մեկը կարո՞ղ է հստակ ու սպառիչ պատասխան տալ այս հարցին։ Սան Ֆրանցիսկոյում բնակվող ամերիկացի լուսանկարիչ Քերի Ֆրուզը փորձեց տալ գեղեցկության ձևակերպումը ֆոտոշարքի միջոցով, որը ոգեշնչված է հենց հայտնի ֆիլմի նկարագրված տեսարանով։ Այս նկարը ստիպում է վերաիմաստավորել գեղեցկության իդեալների արդիական ընկալումը, որն ընդունված է Արևմուտքում։

Այս ունիկալ պրոյեկտն կոչված է պայքարելու գոյություն չունեցող ստանդարտների դեմ։ Բանն այն է, որ ի տարբերություն ֆիլմի անթերի կերպարի, որով փորձել են մարմնավորել ամերիկյան գեղեցկությունը, այս ֆոտոշարքում ընդգրկվել են մոդելներ, որոնք, այսպես ասած, հեռու են իդեալական լինելուց։

Նույնիսկ ծաղիկների թերթիկների գույնը տարբերվում է օրիգինալից, ու դրանք այլևս ճչուն կարմիր չեն։

 

«Ես համարում եմ, որ ոչ ոք չպետք է իրեն նեղված չզգա այն բանի համար, որ իր մարմինն իբր գեղեցիկ կամ ճիշտ չէ և չի համապատասխանում մտացածին չափանիշներին։ Սեփական ոչ լիարժեքության այդ քայքայող ազդեցությունը ճնշում է մարդուն», – նշում է Ֆրուզը։

Լուսանկարիչն ասել է. «Մեր աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր գոհ չեն իրենց արտաքինից, ու այդ դժգոհությունն ատելություն է սերմանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր սիրում են իրենց։ Սրա դեմ ինչ-որ բան պետք է անել…»։

Սակայն գեղեցկությունը ո՛չ տարիքից է կախված, ո՛չ էլ կազմվածքից ու մաշկի գույնից։ Իրական գեղեցկությունը գալիս է ներսից։

Իսկ սա հենց այն տեսարանն է, որը ոգեշնչել է Քերի Ֆրուզին՝ ստեղծելու իր օրիգինալ ֆոտոշարքը։

Մի թողեք, որ ԶԼՄ-ները մանիպուլացնեն ձեր մտածողությունն ու կաղապարների մեջ դնեն դրանք։ Սովորեք ավելի լայն մտածել, որովհետև իրականում իդեալներ գոյություն չունեն։ Գեղեցկությունն այնքան բազմապլանային է, որ մարդու աչքերը շաղվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее