Ամերիկացի հայտնի կատակերգու և հեռուստաաստղ Քոնան Օ’Բրայենը օրերս ժամանել է Հայաստան: Վերջինիս այցի մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան, երբ Օ’Բրայենն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում ինքը և իր օգնականը կանգնած են Գառնու տաճարի դիմաց.
«Իմ օգնական Սոնային Հայաստան եմ բերել: Պետք է նրան կամ Հայաստան բերեի, կամ էլ աշխատավարձը բարձրացնեի»,- լուսանկարը մակագրել է կատակերգուն:
Նշենք, որ Սոնան էլ իր հերթին է գրառում կատարել իրենց` հայաստանյան այցի վերաբերյալ.
«Ես ու իմ ղեկավարն իսկապես սյուրռեալիստական շաբաթ անցկացրեցինք Հայաստանում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եք տեսնելու մեր արկածները»:
Տեղեկացնենք, որ Քոնան Օ’Բրայենի շոուն կցուցադրվի նոյեմբերի 10-ին: