▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի հայտնի հաղորդավար Քոնան Օ’Բրայեն եթերում պատմել է, որ տպավորված է Հայաստանով

Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկացի հայտնի հաղորդավար Քոնան Օ’Բրայենը Հայաստան էր այցելել: Վերջինս այստեղ իր շոուի համար նկարահանումներ է իրակացրել, որոնք նոյեմբեր ամսին ցուցադրվելու են TBS ալիքով հեռարձակվող «Conan» հեռուստաշոուի ժամանակ:   Մինչ այդ եթերում Քոնանը պատմել է իր  հայաստանյան այցից ստացած տպավորությունների մասին:

«Տասնվեց ժամ թռիչք ՝ մինչև Հյուսիսային բևեռ, այնտեղից Դուբայ, իսկ այնտեղից էլ Իրանով դեպի Հայաստանի մայրաքաղաք ՝ Երևան: Ես Հայաստան էի տարել իմ օգնականին ՝ Սոնային, նա հայուհի է, ու ես պետք է «վերբեռնեի» նրա կյանքի սկզբունքներն ու արժեքները»,-  նշել է  Քոնանը` հավելով, որ իսկապես տպավորված է հետ եկել.

«Ամեն դեպքում հրաշալի ճամփորդություն էր. մենք մի քանի օր նկարահանել ենք, իսկապես շատ ծիծաղելի պահեր կային, շոուն եթերում կցուցադրվի մոտավորապես նոյեմբերի կեսերին: Հրաշալի շոու է լինելու, հայերը հրաշալի ժողովուրդ են: Ինձ համար շատ տպավորիչ ուղեւորություն էր»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее