Երեկ Լոս Անջելեսում կայացել է «American Music Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել համաշխարհային շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները, որոնցից են Ջենիֆեր Լոպեսը, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Գվեն Ստեֆանին, Սելին Դիոնը, Քենդալ ու Քայլի Ջեններները, Նիկի Մինաժը և այլք: Մինչ բուն մրցանակաբաշխությունը հայտնիները քայլել են կարմի գորգի վրայով՝ ցույց տալով իրենց շքեղ և նրբաճաշակ զգեստները: Ստորև ձեզ ենք ներկայացնում հայտնիների լուսանկարները կարմի գորգի վրա և մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Տարվա արտիստ - One Direction
Տարվա երգ - Blank Space, Թեյլոր Սվիֆթ
Լավագույն երգիչ (փոփ- ռոք ) -Էդ Շիրան
Լավագույն երգչուհի (փոփ- ռոք) Արիանա Գրանդե
Լավագույն ալբոմ – 1989, Թեյլոր Սվիֆթ
Լավագույն արտիստ (ռեփ-հիփ հոփ ) – Նիքի Մինաժ
Լավագույն կատարող (սոուլ- R&B)- The Weeknd
Լավագույն կին կատարող (սոուլ- R&B) – Ռիհաննա
Լավագույն արտիստ (լատինո) – Էնրիկե Իգլեսիաս
Լավագույն արտիստ (էլեկտրոնային պարային երաժշտություն) – Քելվին Հարիս