▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենուր բողոքում են «team»-ի վատ աշխատանքից»

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ տրամադրության՝ ես հիմա պիտի խոսեի այն մասին, թե ինչքան վատ ու անպատասխանատու է աշխատում Team Telecom Armenia ինտերնետ և բջջային կապի մատակարար ընկերությունը, որն ուղիղ 1 շաբաթ մեր գրասենյակը զրկել է ինտերնետից, ու երեկ պարզեցինք, որ մեր բազմաթիվ ահազանգերը որևէ ընթացք չեն ստացել, ուղղակի օպերատորները հավես չեն ունեցել գրանցված տվյալները փոխանցել տեխնիկական անձնակազմին, կամ փոխանցել են, բայց նրանք գլխի տակ չեն դրել։
Ըստ տրամադրության՝ ես պետք է խոսեի նշված ընկերության անպատասխանատու և փնթի աշխատանքի մասին և ոչ միայն փոխհատուցում պահանջեի պատճառված վնասների ու մինչև հիմա չկարգավորված արհեստական խնդիրների համար, այլև դիմեի համապատասխան պետական ատյաններ՝ կասեցնելու ծառայություններ չմատուցող ընկերության լիցենզիան։
Դա ըստ տրամադրության։
Բայց քանի որ Հայաստանում կառավարման և սպասարկման, ժողովրդի ու հաճախորդի նկատմամբ պատասխանատվության տրամաբանություն գոյություն չունի, քանի որ նույն team telecom ընկերության վատ աշխատանքից ամենուր են բողոքում, և փաստացի ոչինչ չի փոխվում, քանի որ Հայաստանի պետական ատյանները զբաղված են ոչ թե հանրային շահի, այլ անձնական, փողի ու խծբ շահերի սպասարկմամբ, ապա իմաստ չունի ևս մեկ անգամ մատնանշել խնդիրները՝ լավ իմանալով, որ ոչինչ չի փոխվի տվյալ դեպքում։
Իմաստ ունի՞ մշտապես ասել, թե Նիկոլը թուրքի համար է աշխատում, իսկ ՔՊ-ն էլ անհայրենիք ու թշնամու կամակատարների հավաքածու է։ Նույն ճշմարտությունը անընդհատ ասելուց ՔՊ-ն հայկական ու հայամետ կդառնա՞:
Դա նույն է, որ անընդհատ խոսես, թե ինչքան վատ բան են անում մարմնավաճառները։ Դրանից անառակը հրեշտակ կդառնա՞»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее