▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենավտանգավոր ու գարշելի բանը ամոթը կորցրած մարդն է․․․ Համացանցում քննարկում են Վիգեն Ավետիսի խոսքերը

Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գժանոցում էլի բաց դռների օր է եղել․․․․․

Իսկ տեսնես նիկոլի գիտի՞ դրա մասին, որովհետև օրինակ իր նախարարի համար Նժդեհը ֆաշիստ է, փաստորեն նիկոլն էլ է ֆաշիստ․․․․ Իսկ ամենավտանգավոր ու գարշելի բանը ամոթը կորցրած մարդն է, որից հետո դրան էլ մարդ ասել հնարավոր չի»։

Տիգրան Քոչարյանն էլ գրել է․ «Վիգեն Ավետիսը համարում ա, որ Սյունիքը փրկել ա փաշինյանը ու ինքը երկրորդ Նժդեհն ա։

Լևոն Շիրինյանը համարում ա, որ Սյունիքը փրկել ա մի ամերիկուհի, որը քնել ա Սյունիքում։

Քանի որ երկուսն էլ ՀԺին են հարցազրույց տվել,կարո՞ղ եմ այստեղից եզրակացնել, որ նիկոլ փաշինյանը Սյունիքում քնող ամերիկուհին ա»։

Նույն թեմայի մասին էլ Մանուել Մանուկյանը հետևյալ գրառումն է կատարել․ «Չգիտեմ լացեմ թե ծիծաղեմ։ Նիկոլ և Նժդեհ ։ Այն նիկոլը որի ԿԳՄՍ նախարարը Նժդեհին ֆաշիստ է համարում , այն նիկոլը որը մի ողջ Արցախ է հանձնել թշնամուն, այն նիկոլը որը Ալիևի պահանջով Սահմանադրություն է փոխում, այն նիկոլը որը Հայ Ազգին քարոզում է մոռանալ Մասիս սարը, Արևմտյան Հայաստանը , այն նիկոլը որը Սյունիքում միջանցք է տրամադրում թշնամուն, որ վաղը լավ հզորանա և լավ ցեղասպանի հային , այն նիկոլը որը ուրացավ Ցեղասպանությունը և այլն... Այս նիկոլին համեմատել Նժդեհի հետ, անգամ ամենաոչխար և անբարոյական մարդը իրեն դա թույլ չպիտի տար։ Ինչ կարգի ցինիկ և ստոր մարդկանց են պեղում ու գտնում , խոսացնում և հանրային կարծիք դարձնում։ Քաջ Նազարի համարձակությունը ունեցող նիկոլին համեմատել Նժդեհի հետ և հրապարակում է նիկոլի Ժամանակ օրաթերթը։  Ողբալու էլ չի , ավելի ծանր է քան ողբալը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее