▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենավառ հիշողություններս կապված են «Կարգին հաղորդման» հետ. Աննա Մարտիրոսյան

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է կատակերգական դերասանուհի Աննա Մարտիրոսյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց «Կարգին հաղորդում» նախագծից: Այսօր Աննան մեզ հետ կիսվել է  «Կարգին հաղորդման» հաճելի հիշողություններով եւ պատմել է իր այսօրվա գործունեության մասին:
Աննա, Ձեզ հեռուստադիտողը ճանաչեց «Կարգին հաղորդումից», սակայն դրաավարտվելուն զուգահեռ կարծես դուք էլ պասիվացաք այս ոլորտում, հետաքրքիր է՝ինչո՞ւ, ինչո՞վ եք հիմա զբաղված:
- Կարգին հաղորդման շնորհիվ, ես դարձա ճանաչված, սակայն իմ պատմությունը սկսվեց 1992 թ-ից՝ «Մետրո թատրոն», հետո «Համազգային թատրոն», «Կամերային թատրոն», Թատերական ինստիտուտ, «Երիտասարդական Էկսպերիմենտալ թատրոն» և վերջապես Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Իմ գործունեության ընթացքում նաեւ նկարահանվել եմ տարբեր գովազդներում և տեսահոլովակներում, սակայն ամենավառ հիշողություններս կապված են «Կարգին հաղորդման» հետ, շատ ժամանակ է անցել, բայց մինչև հիմա ջերմությամբ, ժպիտով և սիրով եմ հիշում բոլորին:
«Կարգին հաղորդումից» իսկպաես սիրվելուց հետո ափսոսանք չկա՞, որ էկրանայինդադար տվեցիք, չէ՞ որ հեռուստադիտողը իր տեսակով մի փոքր «էգոիստ» է, նա սիրում է,որ արտիստները իրենց մասին հիշեցել տան:
- Կարգին Հաղորդումից հետո իսկապես դադար տվեցի, բայց ոչ երկար ժամանակով, այնուհետև ես ընդգրկվեցի Հ2 հեռուստաըկերության «Կադրերի բաժին» նախագծի մեջ, որը մեծ հաջողություն ունեցավ, այն իսկապես լի էր հումորով: Շատ ջերմ ընդունեց ինձ հեռուստաընկերությունը և ամբողջ նկարահանող խումբը, եթե լինեմ կարճ, կասեմ՝ սիրում եմ բոլորին:
Այնուհետ նկարահանվեցի «Նախաճաշ երկուսի համար» գեղարվեստական ֆիլմում և ևս մեկ ֆիլմում, որը դեռ էկրաններ չի բարձրացել, այդ պատճառով մանրամասներ չեմ կարող ասել: Նաեւ նախատեսվում է ևս մեկ գեղարվեստական Ֆիլմ, որտեղ նկարահանվելու համաձայնությունս արդեն տվել եմ, առայժմ  ավելի մանրամասններ հաղորդելու իրավունքը չունեմ:
Միգուցե երկար ստացվեց պատասխանս, պարզապես ուզում էի ասել որ, «Կարգին հաղորդումով» չի սահմանափակվել իմ գործունեությունը այս ոլորտում: Իսկ ինչ վերաբերվում է ափսոսանքին, պետք է ասեմ, որ միանշանակ ափսոսանք չկա և ես չեմ կարծում, որ հեռուստադիտողը «մի փոքր էգոիստ է», քանզի ամեն օր, երբ տանից դուրս եմ գալիս, ինձ ճանաչում են և ջերմ խոսքեր ու բարի մաղթանքներ են ասում, ինչի համար շատ շնորհակալ եմ:
Աննա, կցանկանայիք հիմա որեւէ, թեկուզեւ արդեն ընթացիկ նախագծում ներկայանալ:
- Այո, մեծ հաճույքով կմասնակցեմ նոր կամ ընթացիկ  նախագծերին, եթե առաջարկ ստանամ:
Ձեզ հեռուստադիտողը գիտի որպես կատակերգական դերասանուհի, իսկ դուք Ձեզայդպիսին համարո՞ւմ եք, այլ կերպ ասած, Ձեզ լուրջ, դրամատիկ դերերո՞ւմ եք աելի լավզգում, թե կատագերկական:
- Ես սիրում եմ մարմնավորել տարբեր կերպարներ, և ինչքան տարբերվում են կերպարները մեկը մյուսից, այնքան ավելի հետաքրքիր: Սիրում եմ աշխատանքային պրոցեսը: Ինչ խոսք, այս 22 տարվա մեջ, ինչ ես գտնվում եմ այս ասպարեզում, իմ խաղացած կերպարների մեջ գերակշռում են կատակերգական դերերը, բայց խաղացել եմ նաև դրամատիկ դերեր: Երկուսն էլ հոգեհարազատ են ինձ:

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է կատակերգական դերասանուհի Աննա Մարտիրոսյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց «Կարգին հաղորդում» նախագծից: Այսօր Աննան մեզ հետ կիսվել է  «Կարգին հաղորդման» հաճելի հիշողություններով եւ պատմել է իր այսօրվա գործունեության մասին:

-Աննա, Ձեզ հեռուստադիտողը ճանաչեց «Կարգին հաղորդումից», սակայն դրաավարտվելուն զուգահեռ կարծես դուք էլ պասիվացաք այս ոլորտում, հետաքրքիր է՝ինչո՞ւ, ինչո՞վ եք հիմա զբաղված:

- Կարգին հաղորդման շնորհիվ, ես դարձա ճանաչված, սակայն իմ պատմությունը սկսվեց 1992 թ-ից՝ «Մետրո թատրոն», հետո «Համազգային թատրոն», «Կամերային թատրոն», Թատերական ինստիտուտ, «Երիտասարդական Էկսպերիմենտալ թատրոն» և վերջապես Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Իմ գործունեության ընթացքում նաեւ նկարահանվել եմ տարբեր գովազդներում և տեսահոլովակներում, սակայն ամենավառ հիշողություններս կապված են «Կարգին հաղորդման» հետ, շատ ժամանակ է անցել, բայց մինչև հիմա ջերմությամբ, ժպիտով և սիրով եմ հիշում բոլորին:

-«Կարգին հաղորդումից» իսկպաես սիրվելուց հետո ափսոսանք չկա՞, որ էկրանայինդադար տվեցիք, չէ՞ որ հեռուստադիտողը իր տեսակով մի փոքր «էգոիստ» է, նա սիրում է,որ արտիստները իրենց մասին հիշեցել տան:

- Կարգին Հաղորդումից հետո իսկապես դադար տվեցի, բայց ոչ երկար ժամանակով, այնուհետև ես ընդգրկվեցի Հ2 հեռուստաըկերության «Կադրերի բաժին» նախագծի մեջ, որը մեծ հաջողություն ունեցավ, այն իսկապես լի էր հումորով: Շատ ջերմ ընդունեց ինձ հեռուստաընկերությունը և ամբողջ նկարահանող խումբը, եթե լինեմ կարճ, կասեմ՝ սիրում եմ բոլորին:Այնուհետ նկարահանվեցի «Նախաճաշ երկուսի համար» գեղարվեստական ֆիլմում և ևս մեկ ֆիլմում, որը դեռ էկրաններ չի բարձրացել, այդ պատճառով մանրամասներ չեմ կարող ասել: Նաեւ նախատեսվում է ևս մեկ գեղարվեստական Ֆիլմ, որտեղ նկարահանվելու համաձայնությունս արդեն տվել եմ, առայժմ  ավելի մանրամասններ հաղորդելու իրավունքը չունեմ:Միգուցե երկար ստացվեց պատասխանս, պարզապես ուզում էի ասել որ, «Կարգին հաղորդումով» չի սահմանափակվել իմ գործունեությունը այս ոլորտում: Իսկ ինչ վերաբերվում է ափսոսանքին, պետք է ասեմ, որ միանշանակ ափսոսանք չկա և ես չեմ կարծում, որ հեռուստադիտողը «մի փոքր էգոիստ է», քանզի ամեն օր, երբ տանից դուրս եմ գալիս, ինձ ճանաչում են և ջերմ խոսքեր ու բարի մաղթանքներ են ասում, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Աննա, կցանկանայիք հիմա որեւէ, թեկուզեւ արդեն ընթացիկ նախագծում ներկայանալ:

- Այո, մեծ հաճույքով կմասնակցեմ նոր կամ ընթացիկ  նախագծերին, եթե առաջարկ ստանամ:

-Ձեզ հեռուստադիտողը գիտի որպես կատակերգական դերասանուհի, իսկ դուք Ձեզայդպիսին համարո՞ւմ եք, այլ կերպ ասած, Ձեզ լուրջ, դրամատիկ դերերո՞ւմ եք աելի լավզգում, թե կատագերկական:

- Ես սիրում եմ մարմնավորել տարբեր կերպարներ, և ինչքան տարբերվում են կերպարները մեկը մյուսից, այնքան ավելի հետաքրքիր: Սիրում եմ աշխատանքային պրոցեսը: Ինչ խոսք, այս 22 տարվա մեջ, ինչ ես գտնվում եմ այս ասպարեզում, իմ խաղացած կերպարների մեջ գերակշռում են կատակերգական դերերը, բայց խաղացել եմ նաև դրամատիկ դերեր: Երկուսն էլ հոգեհարազատ են ինձ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее