▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատը կարոտում եմ Երևանը. ի՞նչ նպատակով է Անի Քրիստին եկել Հայաստան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին այս օրերին Հայաստանում է, նա այստեղ է հատուկ նպատակով, որի մասին պատմել է կայքին:

«Հայաստան եմ եկել հուլիսի 5-ին եւ մինչ օգոստոսի 2-ը կլինեմ իմ հարազատ երկրում: Իսկ եկել եմ Հանրային հեռուստաընկերության հատուկ հրավերով՝ մեկնարկում է «Ամենակարող երգիչ» անվանումով նոր հեռուստանաագիծ, որը վարում ենք ես եւ Աշոտ Ղազարյանը»,- նշեց Անին ու պատմեց սպասվելիք նախագծի մանրամասների մասին.

«Ըստ հաղորդման ձեւաչափի՝ տասը մասնակից պայքարում են «Ամենակարող երգչի» կոչման համար, ելույթ են ունենում տարբեր ժանրերոմ, որոնց էլ դատում է պրոֆեսիոնալ ժյուրին»,- նշեց երգչուհին:

Անի Քրիստին հաղորդավարուհու կարգավիճակում իրեն լավ է զգում, բայց եւ իր խոսքով՝ մասնակցի նման ցավում է կատարողների համար.

«Այստեղ ինձ ավելի շատ հուզված մասնակից եմ զգում, քան հաղորդավարուհի, շատ եմ ցավում ամեն մի մասնակցի համար, ուզում եմ, որ բոլորի համար լավ լինի»,- հավելեց նա ու շեշտեց, որ այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում՝ տարբեր նախագծերի մասնակցելու նպատակով:

Թեպետ Անի Քրիստին աշխատանքային առաջարկից ելնելով է այս պահին Հայաստանում, բայց եւ հասցնում է հանգստանալ.

«Ինձ համար իմ աշխատանքը նաեւ հանգստի վայր է, որտեղ ստանում եմ դրական էներգիա եւ ինչ-որ չափով էլ հոգեւոր հանգստություն եմ ձեռք բերում: Աշխատանքին զուգահեռ Երեւանում լավ ժամանակ եմ անցկացնում, վստահ եմ՝ լավ էմոցիաներով եմ վերադառնալու նահանգներ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее