Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.
«... Ամենաօրիգինալ հարսանիքներից էր, երբ հարսն ու փեսան, լինելով Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանից, բոլորիս հրավիրել էին իրենց «Տուն»,այսինքն՝ իրենց հարազատ ԲՈւՀ, որտեղ էլ մեծագույն հաճույքով տոնեցինք նրանց մեծ կյանքի նորամուտը։
Եվ շատ էր մեծ խորհուրդը, որ հենց Արմեն Դարբինյան Ռեկտորը, իբրև հոգատար հայր, առաջնորդեց իր ուսանողներին մեծ կյանք։ Ինձ համար շատ հաճելի երեկո էր՝ ծառերի ներքո, պարզ և առանց ավելորդությունների, հրաշալի դասախոսա-ուսանողական կազմի հետ տեսնել, թե ինչպես է նոր ընտանիք ձևավորվում։
Ասածս սա է. որքան լավ կլինի, որ բոլոր ուս. հաստատություններն ունենան փոքրիկ այգիներ, և մենք դուրս գանք «պատեր»- ից ուղիղ և փոխաբերական իմաստով։
Հռիփսիմե Մարգարյան չքնաղ հարսիկ, ինչպես միշտ ինովատոր ես, ու նոր ավանդույթի ձևավորող։ Արմանի հետ հետ միասին ձեզ մաղթում եմ հարատև Սեր, և միմյանց զարմացնելու անսպառ կարողություն՜՜»: