▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենակարևորը՝ վիրավորներ և զոհեր չեն եղել. Շուշան Երիցյանը՝ ավտովթարի մասին

Life.panorama.am-ը գրում է. Երեկ մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն ավտովթարի է ենթարկվել: Դերասանուհու խոսքերով՝ պատճառը երեկվա տեղումները չէին, այլ մյուս մեքենայի վարորդի անուշադրությունը, քանի որ անթույլատրելի վայրում բացել է մեքենայի դուռը, ինչի արդյունքում էլ բախում է տեղի ունեցել: Մեզ հետ զրույցում Շուշանը նշեց, որ կարեւորը՝ լուրջ վնասներ չեն կրել եւ ինքն էլ արդեն փորձում է հաղթահարել վախը.

 «Ավտովթար էր, ստացվեց, կարեւորը վիրավորներ եւ զոհեր չեղան, իսկ մնացած ֆինանսական ծախսերը երկրորդական են: Ճիշտ է, մի փոքր վախեցա, դեռ փորձում եմ հաղթահարել այդ զգացումը, հուսամ հետո վարելիս էլ ոչ մի խնդիր չի լինի եւ վախից առաջացած զգացողություններս էլ մինչ մեքենայի վերանորոգումը կանցնեն»,- պատմեց մոդել-դերասանուհին:

Շուշան Երիցյանը նկատեց նաեւ, որ մի փոքր սրտնեղած է մեքենան վնասելու պատճառով, քանի որ այն ձեռք էր բերել սեփական աշխատանքով. «Իհարկե, երբ որեւէ բան ունենում ես առանց քո աշխատանքի, այն կարծես թե քոնը չլինի, սիրտդ էլ այնքան չի ցավում, որքան երբ տվյալ բանը ձեռք ես բերում սեփական ուժերով: Ճիշտ է, ապրանքը ինքնին անկարեւոր է, միեւնույն է այն մնում է ընդամենը ապրանք, բայց, երբ այն քո աշխատանքի արդյունքն է, սուտ կլինի, եթե որեւէ մեկն ասի՝ պետքս չէ: Դա ֆինանսի հետ կապ չունի, ուղղակի հոգեբանական վիճակ է՝ սեփականությանդ համար ցավում ես»:

Շուշանը ավտովթարից առավել սրտնեղած էր որոշ մարդկանց արձագանքներից. «Ես երեկվանից զարմացած եմ, երբ տեսա, թե իմ ավտովթարի լուրին մարդիկ ինչ մեկնաբանություններ էին գրել»: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее