▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենակարևորը, որ չեմ հանդուրժում`երաժիշտների և երգիչների աշխատած գումարի չափն է. Ռաիսա Ավանեսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. «Հայասատնի ձայնը 3» նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանն արդեն քանի ամիս է Երևանում է, նրա խոսքերով, սա առաջին անգամն է, որ ինքն այսքան երկար ժամանակ է անցկացրել Երևանում.

«Արդեն 4-5 ամիս է, ինչ Երեւանում եմ, կարելի է ասել, արդեն մասամբ տեղափոխվել եմ այստեղ բնակության, իհարկե, հաճախակի եմ մեկնում Թեհրան, քանի որ այնտեղ ինձ շատ կապող բան կա՝ ծնողներս, աշխատանքս, ընկերներս, բայց իմ սիրելի գործով զբաղվելու համար պետք է իմ մեջ ուժ գտնեի եւ երկարաժամկետ տեղափոխվեի այստեղ, ինչն էլ, որ արեցի»,-  պատմել է Ռաիսա Ավանեսյանը:

Երգչուհուն Հայաստան կոնկրետ աշխատանք է բերել.

«Քանի որ ըստ նախագծի պայմանների հաղթողին՝ այս պարագայում ինձ, հնարավորություն էր տրվում նոր երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ, ուստի հենց այդ աշխատանքներն իրականացնելու համար էլ կրկին եկա Երևան, բայց, ցավոք, ինչ-ինչ տեխնիկական հարցերի պատճառով դեռևս հետաձգվում է սպասված տեսահոլովակի նկարահանումները, թեպետ պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ երգ է գրված, որի երաժշտության հեղինակն է Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ տեսահոլովակի ռեժիսորությամբ էլ կզբաղվի Ժոռ Մելոյանը. վստահ եմ, որ հրաշալի արդյունք կունենանք և հանդիսատեսին էլ այն շատ դուր կգա,- նկատել է նա և հավելել, - գիտեմ, որ բավականին երկար տևեց այս երգի ներկայացման ընթացքը, բայց հավատացնում եմ, որ մենք շատ բծախնդրորեն ենք պատրաստվում՝ խորհրդակցելով Սոնայի հետ, մենք ամեն բան անում ենք, որ ոչ միայն մեր՝ երաժշիտներիս, ականջին հաճելի լինի, այլ նաև հանդիսատեսի, որոնցից շատերը գուցե չունեն երաժշտական կրթություն»:

Ռաիսա Ավանեսյանը նշել է նաև, որ իր մարզիչ Սոնայի աջակցությամբ աշխատում է «Imagine Band»-ի հետ.

«Այստեղ մեծ սիրով աշխատում եմ «Imagine Band»-ի հետ, հաճախ համերգեներ ենք ունենաում երեւանյան տարբեր ակումբներում,  դե իսկ Սոնայի յուրքանչյուր համերգին ես եւ Մաշա Մնջոյանը պարտադիր ներկա ենք գտնվում, ինչի համար շատ շնորհակալ եմ Սոնային, ի դեպ, Սոնայի հետ պատրաստվում ենք համերգային շրջագայություններ ունենալ նաեւ Հայաստանից դուրս»,- նկատել է երգչուհին:

Թեպետ Ռաիսայի նպատակները կապված են Հայաստանի հետ, քանի որ նրա երազանքն է եղել որպես արտիստ ներկայանալ իր հայրենիքում, բայց իր մասնագիտության մեջ Թեհրանում արդեն որոշակի սանդղակի հասած երգչուհին չի մոռանում նաև այնտեղ ծավալած իր աշխատանքների մասին.

«Իհարկե, Թեհրանը ևս ինձ հարազատ է, չէ որ այնտեղ է անցել իմ գրեթե ողջ կյանքը, այնտեղ ես հասել եմ որոշակի հաջողությունների, ունեմ իմ երաժշատական ստուդիան, ունեմ աշակերտներ, որոնց աչքաթող չեմ արել, հիմա նրանք վստահելի ձեռքերում են, իմ ստուդիան շարունակում է աշխատել, ես այստեղից այնտեղ այսպես ասած ղեկավարում եմ այն»,- նկատեց նա ու հավելեց, որ իր աշակերտների շարքերում ազգությամբ հայեր չկան, իսկ այդ միտումը երգչուհին բացատրել է հետևյալ կերպ.

«Պարսիկներն այնտեղ ավելի շատ են հետաքրքրված երաժշտությամբ, քան հայերը, գուցե դա պայմանավորված է նրանով, որ հայերը կարողանում են գալ Հայաստան և այստեղ հագեցնել իրենց երաժշտական ծարավը, իսկ պարսիկների համար ավելի հետաքրքիր է, քանի որ այնտեղ նրանք իրենց ազգային մենթալիտետից ելնելով չեն թողնում, որ  նման ստուդիաներ շատ լինեն»:

Ռաիսան պատմել է նաև Թեհրանից Երեւան տեղափոխման իր խնդիրների մասին. «Տեղափոխման հետ կապված շատ դժվարությունների եմ բախվել, որոնցից ամենադժվարը կարոտի հաղթահարումն է, քանի որ ծնողներս այնտեղ են ապրում: Միաժամանակ, ես չեմ կարծում, որ նախագծում մասնակցելուց, պայքարելուց եւ հաղթելուց հետո ճիշտ կլիներ, այսպես ասած, ասպարեզից կորելը: Այո, ինձ համար դժվար է, որ ես կարծես երկու տեղ եմ ապրում, այստեղ ես տուն չունեմ, բացի այդ, Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնց հաղթահարումը շատ դժվար է: Այս խնդիրները կարելի է հաղթահարել՝ սիրելով երաժշտությունն ու հայրենիքդ, բայց ամենակարեւոր բանը, որ չեմ կարողանում հանդուրժել, դա երաժիշտների եւ երգիչների աշխատած գումարի չափն է, որն ուղղակի չինչին է: Օրինակ, Թեհրանում այդքան փակ լինելով հանդերձ՝ նրանք ֆինանսական տեսանկյունից շատ բարձր են գնահատում երգչին, երաժշտին, այստեղ կան շատ տաղանդավոր երգիչներ եւ երաժիշտներ, բայց ցավոք, այն գումարը, որ ստանում են նրանք ժամերով կենդանի համերգ տալու դիմաց, ուղղակի ծիծաղելի է»,- նկատել է երգչուհին:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее