▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենադժվարը, ինչը կարող է լինել այս աշխարհում, երեխային կորցնելն է. հայտնի դերասանի հուզիչ գրառումը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտան  իր որդու` Ջեթի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել:

«Ասում են, որ ամենադժվարը ծնողներին կորցնելն է: Ես կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Ամենադժվարը, ինչը կարող է լինել այս աշխարհում, երեխային կորցնելն է: Նրան, ում դու մեծացրել ես, ում հետևել ես, ում յուրաքանչյուր օր տվել ես քո սերը: Իմ որդին ինձ համար ամեն ինչ էր: Այդ 16 տարիների ընթացքում, որ մենք միասին ենք եղել, նա ինձ սովորեցրել է` ինչ ասել է՝ սիրել անշահախնդիր: Կյանքը կարճ է: Երեխանե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ, ծնողնե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ: Քանի որ մի օր, երբ դուք դուրս գաք ձեր հեռախոսների միջից, նրանք կարող է ձեր կողքին չլինեն։ Այն, ինչ ես իսկապես սովորել եմ, դա ապրել և սիրել այնպես, կարծես դա իմ վերջին օրն է»,- գրել է Տրավոլտան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее