Եթե այստեղ չգտնեք Ձեր անունը, ուրեմն՝ կամ ձեր ժամանակն արդեն անցել է, կամ՝ դեռ չի եկել:
Բոլոր ժամանակներում հայտնի մարդկանց շարքում եղել են ցանկալի ամուրիներ և հարսնացուներ, հայկական շոուբիզը բացառություն չէ, սակայն այստեղ չեք հանդիպի ծեծված անունների, որովհետև մենք սերնդափոխության կողմնակիցն ենք:
1.Աստղիկ Սաֆարյան
Այս երգչուհին գրավիչ է: Նրա իսպանական արևայրուքն ու կրակոտ հայացքը, բնականաբար, բազմաթիվ տղամարդկանց կարող են խելքահան անել: Նա, հրաշալի թեկնածու է, տղանե՛ր: Աստղիկն, ի դեպ, նաև շատ գրագետ աղջիկ է: Իսկ եթե Ձեզ սկսի անհանգստացնել նրա ոճը՝ կարճ շորտերն ու զգեստները, փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Աստղիկը հասկացող ու նրբանկատ աղջիկ է երևում: Բացի դրանից, Դուք միանգամից կունենաք սեփական աստղ՝ բոլոր առումներով:
2.Շուշաննա Թովմասյան
Այս աղջիկը նրբության ու կանացիության մարմնացում է: Նրա հետ մեկ խոսք փոխանակելն արդեն կարող է շատ բան պատմել Ձեզ: Կարևորը՝ Շուշաննան չի տառապում վերամբարձ կռունկի սինդրոմով, որը միանգամից հոգուցդ ծանր քար է գցում: Բայց, հաշվի առեք, որ նման գեղեցկուհիների հետ պետք է վարվել շատ զգույշ, նրանց վիրավորելն ու նեղացնելը շատ հեշտ է:
3.Մարտա Կիրակոսյան
Այս գեղեցկուհի երգչուհին կյանքի այն լավագույն բաներից է, որ կարող է պատահել ցանկացած տղամարդու հետ: Նրա կողքին Դուք, իհարկե, կհալչեք, բայց, это того стоит: Մարտան իր կրակոտ էությամբ և արտաքինով մեր օրերի ամենացանկալի հարսնացուներից է:
Աղբյուրը` Bibar.am